Սիլիկոնային հովիտ. որտեղ իրականանում են IT երազանքները

May 30, 2017

Սիլիկոնյան հովիտ անվանումը առաջին անգամ օգտագործել է աﬔրիկացի լրագրող Դոն Հոֆլերը 1971 թվականին՝ որպես հոդվածների շարքի վերնագիր «Էլեկտրոնային նորությaններ» շաբաթաթերթում: Ասում են՝ այդ անվանումը նրան առաջարկել է տեղական ընկերություններից ﬔկի տնօրեն Ռալֆ Վերստը: Նրանք այսպես են կոչել այն օազիսը, որտեղ կենտրոնացած էին նորագույն IT տեխնոլոգիաները: Հենց վերջիններիս արտադրությունն էր, որ ապահովեց այս շրջանի բուռն զարգացումը և դարձրեց այն Աﬔրիկայի տեխնոլոգիական կենտրոն:
Իրականում անվանման հետ բոլորովին էլ կապ չունի ﬔզ հայտնի սիլիկոնը: Տարածաշրջանն անվանել են Silicon Valley սիլիցիում քիﬕական տարրի պատվին (կարգաթիվը՝ 14), որն օգտագործվում է ﬕկրոհամակարգիչների ﬔծ մասի արտադրության ﬔջ որպես կիսահաղորդիչ: Քանի որ քիﬕական տարրն անգլերենում գրվaմ է silicon, թարգմանիչները շփոթել են այն սիլիկոն բառի հետ (silicone): Թերևս անվանուﬓ արդեն դժվար կլինի փոխել ﬔր բառապաշարում, հաﬔնայն դեպս ավելի համապատասխան թարգմանություն դեռ չի առաջարկվել:

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏԸ


Հովիտ բնորոշումը նույնպես բավական պայմանական է, քանի որ այս տարածաշրջանը հստակ սահմաններ չունի և քարտեզի վրա էլ նշված չէ: այն զբաղեցնում է բավական ﬔծ տարածք, որի ﬔջ ներառվում են ﬕ շարք քաղաքներ, բնակելի տարածքներ, ընկերություններ: Սիլիկոնյան հովիտն, ըստ էության, Սան-Ֆրանցիսկոյի և Սան-Խոսեի միջև ընկած ֆինանսական գոտին է, որի մեջ ընդգրկված են շուրջ 15 քաղաքներ:
Սիլիկոնյան հովտի հիﬓադրման «ﬔղավորը» Սթենֆորդի համալսարանն է: Համալսարանը զբաղեցնում էր ավելի քան 8000 հեկտար տարածություն, սակայն ստանում էր բավական հաﬔստ ֆինանսավորում հիﬓադիրների կողﬕց: Չկարողանալով փակել անհրաժեշտ ծախսերը և իրավունք չունենալով վաճառել հողատարածքներ՝ համալսարանը որոշեց վարձակալության տալ դրանք: Այսպես համալսարանը ոչ ﬕայն լուծեց ֆինանսավորման խնդիրը, ալև իր ուսանողներին հնարավորություն տվեց աշխատանք գտնելու համալսարանի մոտակայքում հիﬓադրված ընկերություններում:
Համալսարանի պրոֆեսոր Ֆրեդ Թերմոնը համարվում է Սիլիկոնյան հովտի «հայրը», քանի որ հենց նրա առաջարկով համալսարանի հիմքի վրա ստեղծվեց առաջին IT կենտրոնը: Այստեղ տեղակայված ընկերությունները հիﬓականում զբաղվում են համակարգիչների մշակմամբ և արտադրությամբ, դրանց ծրագրային ապահովմամբ, հեռախոսային կապով, բիոտեխնոլոգիաներով և այլն:
Hewlett-Packard (HP) ընկերությունը Սիլիկոնյան հովտի առաջին պաշտոնական ընկերությունն էր: 1939 թվականին Սթենֆորդի համալսարանի երկու ընկերներ՝ Բիլլ Հյուլեթն ու Դևիդ Փակարդը հիﬓեցին իրենց ընկերությունն ավտոտնակում՝ ունենալով $568 նախնական կապիտալ: Այսօր այդ ավտոտնակի իրենց ընկերությունն ավտոտնակում՝ ունենալով $568 նախնական կապիտալ: Այսօր այդ ավտոտնակի պատին կախված է ցուցանակ՝ «Այստեղից է սկիզբ առել Սիլիկոնյան հովիտը»: Այսօր այդտեղ տեղակայված են այնպիսի ընկերությունների ներկայացուցչություններ, ինչպիսիք են Adobe-ը, Apple-ը, Cisco-ն, eBay-ը, Facebook-ը, Google-ը, Intel-ը, Nvidia-ն, Oracle-ը, Symantec-ը, Yahoo!-ն, Xerox-ը և  այլն:
Հարմարավետ աշխատանքի համար այստեղ կան բոլոր պայմանները՝ լավ եղանակ, մոտակայքում գտնվող համալսարաններ և խոշոր քաղաքներ: Տարվա 260 օր այստեղ արևային եղանակ է և չկան անձրևներ: Ձմռանը ջերմաստիճանը չի իջնում 4 աստիճանից: Թվում է՝ եղանակը ենթարկվում է տեղի բնակիչներին, ստեղծում այնպիսի հաճելի տրամադրություն, որպեսզի նրանք առանց որևէ բանի մասին մտահոգվելու կարողանան աշխատել: Այստեղ ոչ շոգ է լինում, ոչ ցուրտ: Կարող է թվալ, որ այստեղ բնության տեսարանները ﬕօրինակ են, սակայն բավական է ﬔքենայով ﬕ քանի ժամ ընթանալ որևէ ուղղությամբ և կարող եք հասնել՝ ուր ուզեք՝ անապատ, ծովափ կամ լեռնային բարձունքներ:
Այստեղ ապրում են աﬔնատարբեր ազգերի և մշակույթների մարդիկ: Միավորվելով ﬔկ ընդհանուր նպատակի շուրջ՝ նրանք կարողանaմ են ընդհանուր լեզու գտնել բոլոր հարցերում: Այստեղ ապրում են ոչ ﬕայն ընկերությունների հիﬓադիրները, այլև աշխատակիցները, որոնց թիվը տատանվում է 250 000 – 380 000-ի սահմաններում: Սիլիկոնյան հովտում բոլոր գաղափարներն ընդունում են ըմբռնումով, դրանք չեն արհամարհում՝ «անիմաստ դատարկաբանություն» պիտակը վրան փակցնելով: Այստեղ մարդիկ չեն վախենում նոր գաղափարներից և դրանց ﬔջ գումար ներդնելուց: Մարդկանց այստեղ չեն դասակարգում, այստեղ դեր են խաղում ﬕայն գիտելիքները:
Այսօր Սիլիկոնյան հովիտը ամենահարուստ տարածաշրջանն է ԱՄՆ-ոըմ, որտեղ  հոսում է երկրի՝ նորարարությունների ոլորտի ներդրումների 1/3-ը: Այն ընդգրկված է ԱՄՆ-ի տեխնոլոգիական կենտրոնների առաջատար եռյակում Վաշինգտոնի և Նյու Յորքի հետ ﬕասին: Ասում են, եթե այն առանձին պետություն լիներ, ապա կընդգրկվեր աշխարհի աﬔնազարգացած 20 երկրների ցանկում:
Հայաստանը, որին հաճախ անվանում են Կովկասի Սիլիկոնյան հովիտ, 2012 թվականից ունի իր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում: Իսկ Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրամը (ՁԻՀ) և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիﬓադրամը պարբերաբար կազմակերպում են հետաքրքիր ծրագրեր և ﬕջոցառուﬓեր այդ կապը խթանելու և զարգացնելու համար: Հայկական ﬕ շարք ստարտափներ արդեն իսկ գործում են Սիլիկոնյան հովտում: Հայ-աﬔրիկյան SoloLearn ստարտափն, օրինակ, որը ծրագրավորում սովորեցնող աﬔնաﬔծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի ﬕնչեւ $10 մլն ֆինանսավորում aնեցող թոփ 10 ստարտափներից ﬔկը:
Աղբյուրն` այստեղ