Թեթև ու հաճելի նիհարելու գլխավոր գաղտնիքը. անկողնում 20 րոպե երկար մնացեք

January 15, 2018

Ամենօրյա 20 րոպե ձգվող քունը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ, որոնք անկողնում ավելի երկար են մնում, ավելի քիչ շաքար են օգտագործում: Այս մասին հայտնում The New York Post-ը:
Մասնագետների կարծիքով, կենսակերպում փոքրիկ փոփոխություններ անելով հնարավոր է ավելի հեշտ անցում կատարել առողջ սննդակարգի: Մարդն անառողջ սնունդ նախընտրում է, հիմնականում, հոգնածության պատճառով: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինչքան շատ են քնում, այնքան լավ ենք ուտում»,-հայտնում  է Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետ Հայա Ալ Խատիբը:



Կարդացեք նաև․



Ուսումնասիրությանը մասնակցել է 42 մարդ: Նրանք օրվա մեջ քնում էին յոթ ժամ պակաս: Նրանց մի մասին մասնագետները առաջարկել են քնելուց առաջ հրաժարվել կոֆեինից, չօգտագործել սմարթֆոն ու չպառկել սոված փորով: Մյուս խմբի կենսակերպում որևէ փոփոխություն չի արվել: Արդյունքում, առաջին խումբը անկողնում մնացել է 55 րոպե ավելի շատ, քնել է 20 րոպե ավել: Նրանց օգտագործած ցերեկային շաքարի օգատագործումը (հեղուկներում, բլիթների, թխվածքների տեսքով) կրճատվել է 10 գրամով:

LENTA