«Ջոբսի կանոնները»․ ինչպե՞ս էր մուլտիմիլիոնատերը գտնում կրեատիվ գաղափարներ

March 1, 2018

«Ջոբսի կանոնները» գրքի հեղինակը լրագրող Կարմին Գալլոն է, ով նպատակ ունի բացահայտել Ջոբսի գործունեության հիմնական սկզբունքները, որով նա ղեկավարվում էր իր հաջողություններին հասնելու ընթացքում։ Սկզբունքներ, որոնք կարող են բոցավառել երևակայությունն ու բարձրացնել կրեատիվությունը, օգնել գտնել թարմ գաղափարներ բիզնեսի ու կարիերայի զարգացման համար, ինչպես նաև ոգեշնչել աշխարհը փոխելու գաղափարներով։


  • Լավ արտադրանքն օգնում է լավ ապրել։

  • Աշխատեք այնտեղ, որտեղ ուզում եք, քանի դեռ չեք գտել այն աշխատանքը, որի մասին երազում էիք։

  • Կիրքը զգացմունքային վառելիք է, որը ղեկավարում է մտքերը։ Կիրքն այն է, ինչ զգում եք և ինչը յուրաքանչյուրը կարող է տեսնել Ձեր մեջ։

  • Դպրոցականները պետք է գնահատվեն իրենց ունեցած անհաջողությունների քանակով։ Երեխան, որը փորձում է անել արտասովոր բաներ և բազմաթիվ անհաջողությունների է հանդիպում իր նպատակներին հասնելու ճանապարհին, համարվում է ավելի ստեղծագործ, քան մյուսները։

  • Մարդիկ չեն թողնում իրենց լավ աշխատանքն այն պատճառով, որ ուզում են բիզնես ստեղծել ավտոտնակում։ Նրանք հեռանում են, որովհետև ոգեշնչված են լինում որևէ բան անելու գաղափարով։

  • Երևակայությունը ստեղծագործության սկիզբն է։ Դուք երևակայում եք այն, ինչ ուզում եք, ուզում եք այն, ինչ երևակայում եք և վերջապես ստեղծում եք այն, ինչ ուզում եք։

  • Պիգմալիոնի էֆեկտը հոգեբանական ֆենոմեն է, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ որքան շատ են մարդկանցից սպասումները, այնքան նրանք իրենց ավելի լավ են դրսևորում։




Կարդացեք նաև.



 

  • Ստեղծագործությունը տարբեր բաների միավորման ընթացքն է․ այն զուգորդումներ ստեղծելու արվեստն է։

  • Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը։

  • Այլ կերպ մտածելու համար պետք է գործել այլ կերպ։

  • Մինիմալիստական դիզայնը պարտադիր չէ, որ պարզ լինի։ Դրա նպատակը ֆոկուսն է։

  • Գեղեցիկն ու նորաձևը լավագույնին ձգտելու գերագնահատված որակներ են։

  • Պրեզենտացիայի գաղտնիքը. վերնագիր, մտքեր, երեքի կանոն, դիպուկ խոսքեր:

  • Կատարելության չեն հասնում այն ժամանակ, երբ ավելացնելու ոչինչ չկա, այլ այն ժամանակ, երբ վերցնելու ոչ մի բան չկա։