[Անհավանական] Յութուբի հայտնի բլոգերը ինքնասպան է եղել պապի մահից հետո

July 7, 2017

34 տարեկանում ինքնասպան է եղել Յութուբի հայտնի բլոգեր և հեռուստահաղորդավար Սթիվի Ռայանը։ Կնոջ մարմինը հատյնաբերվել է Լոս-Անջելեսի իր բնակարանում։ Նրա մահվան մասին Թվիթերում գրել է նրա երիտասարդ ընկեր Դրեյք Բելը․ «Չեմ կարող հավատալ, որ սա պատահել է․․․․ Ես սիրում եմ քեզ և հավերժ կկարոտեմ»։ Ինքնասպանության դրդապատճառը հաստատել է նաև տեղական ոստիկանությունը։



Ինքնասպանությունից մեկ օր առաջ Ռայանը թվիթերում հայտնել էր իր պապի մահվան մասին։ Նրա խոսքով, ինքը շատ է տառապել այդ կորստի պատճառով։


33-ամյա ամերկուհին համացանցում հայտնի է դարձել հայտնիներին նմանակելու տաղանդի շնորհիվ։ Նրա տեսանյութերը միջինը դիտում էին 100-ից մինչև 400 հազար մարդ։ Ինստագրամի և Յութուբի բաժանորդների թիվը ըդնհանուր կազմում է 160 հազար։ Ռայանը նաև VH1  ալիքով վարում էր Stevie TV շոուն։
Ռայանը ծնվել և մեծացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ 19 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի աշխատանք գտնի ժամանցի ոլորտում և շուտով հայտնի դարձավ։

LENTA