Բազային զգեստապահարան. 10 իր, որ պետք է ունենալ զգեստապահարանում

September 2, 2017

Անձնական ճաշակը, նախասիրությունները, մարմնի կառուցվածքն ու ոճի ընկալումն, իհրակե, իրենց դերն ունեն զգեստապահարանի բազային հագուստի ընտրության հարցում, բայց կան համընդհանուր մակրոմիտումներ, որոնք կարող են լինել յուրաքանչյուր զգեստապահարանում:  


Գուլպա-բոտիլյոններ



Նեղ ու ոտքը գրկող վզով բոտիլյոնները հավաքածուներում հայտնվեցին դեռ նախանցյալ տարվա ամռանը: Առաջիններից մեկը, որ առաջարկեց դրանք ընդգրկել մոդայիկ իրերի շարքում, Դեմնիա Գվասալիան էր: Այդ բոտիլյոնների ֆենոմենն այն է, որ համադրելի են գրեթե յուրաքանչյուր երկարության փեշի, կարճ տաբատների հետ: 2017-ին, գուլպա վզով բոտիլյոնները, կարելի է ասել, փոխարինում են բալետկա կոչվող կոշիկներին:


Հուդի


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 3.

Եւս մեկ իր, որը նույնպես շուտով կստանա հավերժական դասականի կոչում: Առանց լոգոտիպերի, պարզ, սև կամ մոխրագույն հուդին իսկական փրկություն է, երբ առավոտյան, չգիտես, ինչ հագնել: Օրինակ, Vetements-ն առաջարկեց Rammstein պրինտով հուդիները: Այնուամենայնիվ, եթե ուզում եք զգեստապահարանում ունենալ մի իր, որը երկար դուրս չի մոդայից, ընտրեք մինիմալիստական տարբերակները:  


Ծավալուն բաճկոն


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 4.

Գրասենյակային ոճն ավելի ու ավելի շատ է դառնում պոդիումային նորաձևության մաս: Այսօր դասական համարվող բաճկոն+ տաբատ կամ բաճկոն+ կիսաշրջազգեստ համադրությունն, իսկական հիթ է: Բայց գլխավորն այն է, որ բաճկոնը պետք է լինի ոչ թե մարմինը գրկող, այլ ծավալուն, մի քանի չափ մեծ: Իդեալական օրինակ ցույց է տալիս Calvin Klein-ը: «Հայրիկի ոճ»-ը հիշեցնող բաճկոններ առաջարկում է նաև Vetements-ը: Ծավալային, վանդակավոր կամ գծավոր, համադրված սովորական, պարզ շապիկի հետ: Նման համադրությունն իդեալական է շորտի, բարձր գոտկատեղով տաբատի հետ:


Կաշվից տաբատ


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 5.

Իր, որը մի ժամանակ ասոցացվում է բացառապես ենթամշակույթի հետ: 2017-ին կաշվից տաբատը կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ` մետաքսից շապիկից, մինչև հաստ գործվածքով բլուզ: Կաշվից տաբատը վերադառնում է մոդա: Եթե համարձակ եք, փորձեք կրկնօրինակել Calvin Klein-ի առաջարկած տարբերակը:


Մեծ պուխավիկ


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 6.

Ծավալային, մեծ պուխավիկն անփոխարինելի իր է ձմռան ցրտին, ու պարտադիր իր ամեն մի մոդայիկ կնոջ զգեստապահարանում: Մեծ փքված բաճկոնը կարելի է հագնել, ինչպես դասական հագուստի, այնպես էլ սպորտային իրերի հետ: Հենց դա էլ այն դարձնում է սուպերմոդայիկ ու բազային իր: Ուշադրություն դարձրեք նմանատիպ արտահագուստ առաջարկող Maison Margiela, Vetements, Tod’s բրեդների առաջարկներին: Օրինակ, H&M ու Maison Marigela բրենդների կոլաբորացիայի արդյունքը` համատեղ ստեղծած բաճկոնը, կարելի է գնել նաև eBay-ում:


Վինտաժային մուշտակ


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 7.

Մուշտակների մոդան բնական մորթիների ընտրությունից տեղափոխվել է արհեստական մորթիներ: Թրենդը գլխավորում են մուշտակների երկու տեսակները` գունավոր, նախշերով ու ապլիկացիաներով, ինչպես նաև` դասական, բաց շագանակագույն տեսակները: Այս երկու տեսակի մուշտակներին ու թրենդներին միավորում է մեկ բան` 60-ական ու 70-ականների լիցքաթափող սիլուետը: Իդեալական տարբերակ է առաջարկում Ալեսանդրո Միկելեն` Gucci-իի դիզայները:


Վերնաշապիկ


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 8.

Ժամանակն անցնում է: Երբ ասում ենք, որ սովորական վերնաշապիկը միշտ նորաձև է, 2013-ին ամենևին այլ վերնաշապիկի մասին էինք խոսում, իսկ այսօր ամենևին այլ վերնաշապիկ նկատի ունենք:  Ամբողջ առանձնահատկությունը դետալներն են, փոքրիկ յուրահատկությունները: Այս տարի ու առաջիկա տարիներին նորաձև կլինեն մի քիչ ծավալուն թևերով, օձիքով, վիկտորիանական ոճի ու կոնտրաստային վերջավորությամբ վերնաշապիկները:


Ճտքակոշիկներ


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 9.

Եւս մեկ փոխարինող բոտիլյոններին: Կազակ կոչվող ճտքակոշիկները հիշեցնում են, որ ամերիկյան ոճի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է: Նոր սեզոնին այդ ոճը կլինի ամենուր. ծոփքեր, վերնաշապիկների վրա գրպաններ, կակտուսներ, կաշվե իրեր ու կովբոյական գլխարկներ: Եթե նույնիսկ կովբոյական ոճը հաջորդ սեզոնին էլ ակտուալ չլինի, կազակ ճտքակոշիկները կլինեն դեռ նորաձև: Ճտքակոշիկներն ամեն մի կերպար դարձնում են յուրահատուկ, այն համադրելի է, ինչպես «կանադական սմոքինգի», այնպես էլ ծավալուն բոմպերի հետ: Ավելին այն նաև հիանալի համադրություն է բարակ կապերով զգեստի հետ:


Կեդեր


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 10.

Մենք ապրում ենք կեդերի ու տարբեր սպորտային կոշիկների դարաշրջանում: Միտքը, որ որոշ ժամանակ առաջ կեդերն ու սպորտային կոշիկները կրում էինք միայն մարզասրահում, այսօր առնվազն տարօրինակ է հնչում: Սպորտային բրենդներից բացի, բազմազան ու չափազանց յուրահատուկ մոդելներ են առաջարկում նաև լյուքս դասի կամ մասս-մարկետի տարբեր բրենդներ: Կոլաբորացիաների թիվն էլ տարեցտարի աճում է: Բայց սովորական, մինիմալիստական տարբերակները նույնպես թրենդից դուրս չեն գալիս:


Աչքի ընկնող ականջօղեր 


Новая классика: 10 вещей, которые не выйдут из моды в ближайшие годы. Изображение № 11.

Business of Fashion-ը վստահեցնում է, որ փայլուն, մեծ ականջօղերի ու կլիպսերի թրենդը աճում է, քանի որ մեծանում է նաև սելֆիների հանդեպ սերը: Այսօր նկատելի, աչքի ընկնող զարդերն, իսկապես, շատ ակտուալ են: Եթե փնտրում եք բիժուտերիա, որը կծառայի մի քանի տարի (կամ նույնիսկ մեկ տասնամյակ), ընտրեք մետաղական կամ սպիտակ բյուրեղներով օղեր: Դրանք սազում են և բաց, երեկոյան զգեստների, և սպորտային հագուստի հետ:


WONDERZINE