«Քրիստոնյա լինելու համար քաջություն Է պետք». Թովմաս Առաքելյանը՝ «Զանգակ» գրատան հանդիպմանը (լուսանկարներ)
Արդեն 2-րդ տարին է, ինչ ապրիլը «Զանգակ» գրատանը Newmag-յան է: Մեկ ամիս շարունակ՝ շաբաթական 3 օր, Աբովյան 7 հասցեում տեղի կունենան շնորհանդեսներ, բաց դասախոսություններ, մանկական գրքերի ընթերցանություն: Հրատարակչության ամսվա շրջանակում տեղի ունեցավ առաջին բ
Ավելի քան երկու ժամ «Ճանապարհ» գրքի հեղինակ Թովմաս ուրարակիր Առաքելյանն անցկացրեց «Ինչպես հավատալ 21-րդ դարում» թեմայով բաց դասախոսություն։ Զրույցի հիմնական թեման քրիստոնեությունն էր։ 21-րդ դարում քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև մեծ քաղաքակրթություն:
Թովմաս Առաքելյանի առաջին՝ «Ճանապարհը» գիրքի հերոսը հենց ընթերցողն է, որին ուղեկցելով՝ հեղինակը բացատրում է Հայոց եկեղեցու խորհուրդները, ծիսակարգը, բարեպաշտական սովորությունները, անդրադառնում եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։
«Կուզեմ ավելի շատ զրուցենք, գրքի խորագիրն էլ հենց մտերմիկ զրույցներ են, շատ կուզեմ, որ հենց մտերմիկ զրույցի ոճի մեջ լինենք»,-սկզբում նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ կցանկանար բոլորը լինեին քրիստոնեության վկաներ և դա չակնկալվեր միայն հոգևորականներից:
Մասնակիցներից մեկին հետաքրքում էր՝ ինչպե՞ս հավատալ ու ինչպե՞ս չտրվել 21-րդ դարի «մոդաներին ու թրենդներին», քանի որ պատանեկան տարիներին միշտ մտորել է՝ Աստված կա՞, թե՞ ոչ, ու պատճառը եղել են հենց «21-րդ դարի մոդան ու թրենդները»: Իսկ ինչպե՞ս պայքարել աղանդների դեմ ու ինչպե՞ս օգնել մարդկանց մոլորություններից ու դարձի բերել հարցին ի պատասխան բանախոսը նշեց, որ մի դեպքում հավատքը դիտարկվում է որպես պայքար, օգնություն, իսկ մեկ այլ դեպքում ինչ-որ մարտահրավեր.
«Որովհետև 21-րդ դարում քրիստոնյա լինելն, իրոք, մարտահրավեր է, եթե դու երիտասարդ քրիստոնյա ես: Երբ դու երիտասարդ քրիստոնյա ես, դու գնում ես երկու գետերով՝ ընդդեմ հոսանքի: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ, մի կողմից դու ընդդեմ հոսանքի ես գնում ավագ սերնդի դեմ, որը եկեղեցում իր տեղն ունի, ու քեզ անդադար նկատողություն է անում, մյուս դեպքում՝ քո երիտասարդ ընկերներն են, որ ասում են՝ չես գալիս փարթի ու գնում ես Ճրագալույցի պատարագ: Թե՛ ավագ սերնդի, թե՛ մեր սերնդակիցների կողմից մենքքաջալերում չենք ստանում, որքան մատահրավերներ՝ սովետական շրջանով անցած ավագ սերունդը, որ կրկնում է, թե զատիկի օրը լողանալ չի կարելի, ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների քանակով ձու ուտել և այլն կամ կիրակի պատարագի օրը գերեզման գնալը»,-բացատրեց ուրարակիրը:
Ըստ Թովմաս Առաքելյանի, շատ հաճախ քրիստոնյա լինելու համար քաջություն է պետք, և իզուր չէ, որ իրապես, ոչ թե ադաթով եկեղեցականացված քրիստոնյաները պատարագի են մասնակցում, աղոթում են, նրանց կյանքում միշտ առկա է Աստվածաշունչը, բարոյագիտությունը, և այդ մարդիկ հաջողություն են ունենում ամենատարբեր ոլորտներում:
Հանդիպումն ավարտվել է «Ճանապարհ» գրքի ստորագրությամբ։
Կարդացեք նաև