BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest-ին տեղի կունենա Թովմաս Առաքելյա

Newmag Winter Fest-ին տեղի կունենա Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Գիրք, որտեղ կգտնեք զրույցներ Հայոց եկեղեցու մասին. խորհուրդ, ծես, սովորություն, թյուրընկալում ու սնահավատություն։ Թովմաս Առաքելյանը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը ընթերցողն է։ Թովմաս Առաքելյանի առաջի

Գիրքը բացելուն պես կհայտնվեք մի ճանապարհի վրա, որի ուղեկիցը հեղինակն է, հերոսը՝ Դուք։ Թովմաս Առաքելյանն ուղեկցելու է ընթերցողին ամբողջ ընթացքում, բացատրելու Հայոց եկեղեցում խորհուրդները, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ։ Հեղինակն անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: 

Զրույց֊ ճամփորդություն, որի ընթացքում ընթերցողը կլսի  բազմաթիվ պատմություններ, կսովորի ինչպես անցնել  քրիստոնեության  ճանապարհը՝ զինված  գիտելիքներով ու հավատարմությամբ։ «Ճանապարհ» գիրքը Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։  

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի խոսքով, այս հրատարակությունը յուրահատուկ է ոչ միայն իր կարևոր բովանդակությամբ, այլ նաև նյութի ներկայացման կերպով. «Թովմաս Առաքելյանի հեղինակած այս գիրքն ընթերցողները հեղինակի առաջարկած հոգևոր ճամփորդության միջոցով կստանան մեր սուրբ Եկեղեցու, քրիստոնեական ավանդության վերաբերյալ հետաքրքիր ու միշտ այժմեական հարցերի պատասխաններ։ Կյանքն ինքնին հետաքրքրական հոգևոր մի ուղևորություն է, որի ընթացքում Աստված մեզ ուղեկից է դառնում։ Այս գիրքը շատ օգտակար է նաև բարեպաշտական ավանդույթների և սովորությունների պահպանմամբ»

Գիրքը հրատարակել է Newmag-ը, գլխավոր գործընկերներ՝ «Ամրոց» և «Սուրբ Աբգար նախավկա» հիմնադրամներ։ Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 10-ին՝ գրականության և ժամանակակից արվեստների փառատոնին, Թովմաս Առաքելյանն ու իր հյուրերը կներկայացնեն «Ճանապարհը» ու այն կարևոր ուղերձները, որոնք տեղ են գտել գրքում։ Շնորհանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. Մուտքն ազատ է։


NEWMAG WINTER FEST-Ի ԾՐԱԳԻՐԸ


 

Տարածել