BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որտեղից և ինչպես է սկսվել հայկական գինու պատմությո

Որտեղից և ինչպես է սկսվել հայկական գինու պատմությունը՝ «Անապակ առեղծված» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Գինու մասին խոսել, գրել ու քննարկել են հենց պատրաստելու ժամանակներից սկսած՝ դարեր առաջ ու դարերի ընթացքում։ Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գիրքը կարծես զրույց լինի գինու, զգացմունքների, զգայարանների հետ: Գրքում հեղինակը թրիլլերից բացի նուրբ թելով անցկա

Ահա գինուն նվիրված հնագույն լեգենդը։Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նա գինու պատրաստման գաղտնիքը բացահայտեց, երբ վայրի խաղողի պտղից հարբած այծը սկսեց նեղել մյուսներին։

Հնագետների հայտնաբերած հին հայկական գինեգործական հնձանները, գինու անոթներն ու կարասները, խաղողի ածխացած կորիզները, սեպագիր արձանագրությունները, քանդակներն ու մյուս վավերագրերը վկայում են, որ Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի:

2011 թ-ին Արենիում՝ գետի ափին գտնվող «Թռչունների քարանձավ»-ում, պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի առաջին գինեգործարանը, որը թվագրվում է մթա 4-րդ հազարամյակով:

Ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու արշավախումբը 1930-ականներից  ի վեր՝ մոտ 30 տարի ուսումնասիրություններ է արել Կարմիր բլուրում և հայտնաբերել գինու 8 մառան՝ որոշ չափով հողի մեջ թաղված 400 խոշոր կարասներով: Այս գտածոներն ունեն 2800 տարվա պատմություն:

                            

Հերոդոտոս Հալիկարնասցին պատմում է, որ հայերը առևտրական կապեր ունեին Բաբելոնի հետ և գինի էին վաճառում։ Ասորեստանը նույնպես գինի ուներ, բայց Բաբելոնը գինի էր ստանում Հայաստանից։ Հույն պատմիչներ Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը նույնպես վկայում են, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ:

Գինեգործության արդյունաբերությունը Հայաստանում սկսեց վերականգնվել 1887 թվականից, երբ հայտնի առևտրական Ներսես Թաիրովը Երևանի բերդի տարածքում բացեց գինու և կոնյակի առաջին ընկերությունը:

Այժմ հայկական գինեգործության ամենազարգացած բնակավայրերն են՝ Արենին, Եղեգնաձորը, Իջեւանը, Դիլիջանը, Հրազդանը, Աբովյանը, Եղվարդը, Բյուրեղավանը, Աշտարակը, Ապարանն ու Գյումրին։ Հայ գինեգործների հաշվարկով՝ հայկական ավելի քան 55 ընկերություններ արտադրում են ավելի քան 100 տեսակի գինի: Ամեն տարի արտադրվում է 6 միլիոն շիշ գինի:

Կարդացեք նաև

Տարածել