10 հետաքրքիր փաստ «Անապակ առեղծված» գրքի հեղինակ Վահան Զանոյեանի մասին (տեսանյութ)
«Անապակ առեղծված» գիրքը խորհրդավոր պատմություն է գինու, զգացմունքների, զգայարանների մասին: Այն հյուսվում է բիզնես խարդավանքների ու գինու փիլիսոփայության շուրջ: Այս գործը հարուստ է նաև պատմագիտական հետազոտություններով ու հնագիտական աղբյուրների վերաբերյալ տ
1. Ամերկահայ գրող Վահան Զանոյեանը ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջում, ապա` Ամերիկյան համալսարանում:
2. Վահան Զանոյանն ավելի քան 35 տարի եղել է կառավարությունների և մասնավոր կազմակերպությունների կառույցների ղեկավարների խորհրդական:
3. Զանոյեանը բազմաթիվ մասնագիտական հոդվածների հեղինակ է: Աշխարհի առաջատար համալսարաններում կարդացել է հարյուրավոր դասախոսություններ:
4. Ստեղծագործել սկսել է թոշակի անցնելուց հետո: Զանոյեանը 2010-ին և 2011-ին հրատարակել է «Վերադարձ» և «Եզրեն դուրս» բանաստեղծությունների ժողովածուները:
5. Զանոյեանը 2013 և 2014 թվականներին հրատարակել է ևս երկու գիրք, այս անգամ արձակ՝ «Հեռավոր մի տեղ» և «Օհանավանքի աղավնիները»:
6. Թրաֆիքինգի թեմային Զանոյեանը սկսել է ուշադրություն դարձնել մի հյուրանոցում պատահաբար հայ մարմնավաճառի հանդիպելուց հետո:
7. Երկու վեպերի սյուժեների 80-90 տոկոսը հիմնված է իրական պատմությունների վրա: Զանոյեանը հետագայում փնտրել է իր գրքի իրական հերոսուհուն, սակայն պարզվել է, որ աղջկան տեղափոխել են այլ քաղաք։
8. Զանոյեանն այս երկու գրքերի վաճառքի հասույթն ամբողջությամբ տրամադրել է «Օրրան», «Ամքոր» բարեգործականներին, Էջմիածնի «Մեր տունը» սոցիալական կազմակերպությանը:
9. 4-րդ վեպը՝ «Անապակ առեղծվածը», անգլերեն լույս է տեսել 2021-ին։ Զանոյեանը լարված սյուժեի միջոցով ներկայացնում է Հայաստանի գինեգործության վերածնունդը։
10. Արձակագիրն իր ժամանակն անցկացնում է Հայաստանում, Հարավային Կալիֆորնիայում և Մերձավոր Արևելքում։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)