Հայաստանին՝ Су-30СМ, Ադրբեջանին՝ Су-35. սպառազինության մրցավա՞զք

June 22, 2018

Նիկոլ Փաշինյանը` Су-30СМ-ի օդաչուի խցիկում և միակ մեկնաբանությամբ` «աշխարհի լավագայույն կործանիչներից մեկը»: Եվ սկսվեց... Հայաստանինն են, թե ոչ: Ինչքան ժամանակով են Երևանում: Իսկ Հայաստանը կգնի, թե ոչ: Անորոշության մեջ  «որոշակիություն» բերեց Կոմերսանտը: Ռուսական պարբերականը սեփական աղբյուրներին հղումով գրեց` Մոսկվան մտադիր է կործանիչները Երևանին մատակարարել 2024-ից շուտ: 

Հայաստանին կործանիչը հետաքրքրել է 2010-ին: Նվազագույնը 1 էսկադրիլիա Су-30СМ գնելու գործարքը ստորագրվել է 2012-ին, սակայն չի իրագործվել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով: Ամիսներ առաջ էլ Հայաստանի ՊՆ-ն հետաձգել է մատակարարումների ժամկետը 6 տարով` մինչև 2024 թվական:


Մոսկվան ակնկալում է գործարքը ռեալիզացնել հնարավորինս շուտ, քանի որ դրանից ստացվող ֆինանսական հոսքով մտադիր է մինչև 2022-ը գործարկել Իրկուտսկի ավիաշինական գործարանը: Այդ գործարանում արտադրվելու են Су-35 կործանիչներ, որոնք կարող են հետաքրքրել Ադրբեջանին, հատկապես եթե Երևանը թարմացի ավիազինանոցը: 
[embed]https://www.youtube.com/watch?v=Rot_r6a8W8Y[/embed]


Կարդացեք նաև.



Ադրբեջանին ուղղված ռուս փորձագետների առաջին ակնարկներն արդեն կան: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնից Կոնստանտին Մակիենկոն հայտարարել է` Հայաստանին Су-30СМ-երի վաճառքը պետք է հավասարակշռել Ադրբեջանին առաջարկելով Су-35-երը: Հակառակ դեպքում բացառված չէ, որ Երևանի ավիացիոն գործարքը Բաքվին կդրդի նոր կործանիչներ ձեռք բերել այլ զինարտադրողներից, ինչպես Իսկանդերների դեպքում, որոնց հիմա փորձում են հակադրել բելառուսական Պոլոնեզները: 
[caption id="" align="aligncenter" width="643"]Картинки по запросу полонез беларусь Պոլոնեզ[/caption]
Այնպես որ, Су-30СМ-ի գնումը կարող է ունենալ երկու երես` միաժամանակ ավիացիայի չափազանց անհրաժեշտ թարմացում և Ադրբեջանի նոր հավակնություն: Թեև Ադրբեջանն առանց այս գործարքի էլ պարբերաբար հայտարարում է տարբեր կործանիչներ գնելու մասին: 



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։