[ The Presidnet ] Ջեյմս Փոլք. Ցամաքային Ամերիկան նվաճող նախագահը

May 17, 2016

Ջեյմս Փոլքը եղել է հենց այն նախագահը, ում ղեկավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ը դուրս է եկել Խաղաղ օվկիանոս: Փոլքը հաղթել է ամերիկա-մեքսիկական պատերազմում, հենց նա է ամերիկյան դարձրել Կալիֆոռնիան, գրավել հսկայական տարածքներ, որոնց վրա հետագայում կազմավորվել է ևս 8 նահանգ, ինչի շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի ափին ստեղծված երկիրը 70 տարի անց դարձավ նաև խաղաղօվկիանոսյան գերտերություն:

Փոլքի նվաճումները դարձել են այն հիմքը, որի վրա ձևավորվել են ԱՄՆ այսօրվա ցամաքային սահմանները Մեքսիկայի և Կանադայի հետ:

Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը
  • Ջոն Քուինսի Ադամս. Սպիտակ տան միակ ռուսախոսը

  • Էնդրյու Ջեքսոն. Դեմոկրատների «ցեղասպան» առաջնորդը

  • Ջոն Թեյլեր. ԱՄՆ-ի դավաճան նախագահը




  • Նախագահ դառնալու օրը Փոլքը հանդիսավոր երդում է տվել՝ չառաջադրվել երկրորդ անգամ: Խոստումը պահել է: Փոլքը ամենաաշխատասեր նախագահներից էր: Անհավանական աշխատասիրության հետևանքով էլ նրա առողջությունը 4 տարվա ընթացքում քայքայվել էր: Պաշտոնը լքելուց հետո նա ապրեց 103 օր:
    Ամերիկացի պատմաբանները Ջեյմս Փոլքին համարում են 10 ամենաազդեցիկ նախագահներից մեկը: