Ռունետի պայքարը. ինչո՞ւ Տելեգրամի արգելափակումը կարող է թվային անարխիայի հանգեցնել

May 1, 2018

Երկու շաբաթ Ռուսաստանում շարունակվում են Տելեգրամը արգելափակելու անհաջող փորձերը: Մեսենջերի դեմ պայքարելիս սև ցուցակում են հայտնվել բազմաթիվ IP-հասցեներ, տուժել են Վկոնտակտը, Օդնոկլասնիկին,  Յանդեքսը, Գուգլի առանձին ծառայություններ: Հասարակությունում ավելանում է լարվածությունը:
Ապրիլի 26-ի գիշերը և լույս 27-ին տեղի ունեցավ շատ տարօրինակ և անհասկանալի իրավիճակ: Ռոսկոմնադզորը արգելված կայքերի ցուցակում ավելացրեց Վկոնտակտը, Օդնոկլասնիկին և Յանդեքսը: Ավելի ուշ հայտնեցին, որ ռեեստրում առանձին IP-հասցեների հայտնվելը կապված էր համակարգի աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների հետ: Կապի օպերատորներին հասցեների տվյալները արգելափակման նպատակով չէին տրամարդվել, իսկ ինտերնետ-ընկերությունների ղեկավարությունը հանդես եկավ Ռոսկոմնադզորի դեմ քննադատական ելույթներով: Վկոնտակտեի կառավարիչ-տնօրեն Անդրեյ Ռոգոսը հաստատեց, որ IP-հասցեներից մեկն իսկապես արգելափակվել էր և օգտատերերի մի մասը զրկվել էր Վկոնտակտե մուտք գործելու հնարավորությունից:
Ինտերնետը կառուցված է այնպես, որ մեկ ռեսուրսի հնարավորության վրա հիմնված են բազմաթիվ այլ կայքերի ծառայություններ: Օրինակ, բազմաթիվ ինտերնետ-հարթակներում կան «հավանելու» և «կիսվելու» կոճակներ, որոնք ստեղծված են ծրագրավորողների համար նախատեսված ծրագրային գրադարանի (API) հիման վրա: Որոշ ռեսուրսներ, որպեսզի չստեղծեն «հրապարակումը մեկնաբանելու» առանձին հատված, օգտագործում են նույն  API հնարավորությունները և մեկնաբանություններն իրենց կայք են ներառում Վկոնտակտեից: Այդ պատճառով էլ, եթե ամենատարածված ռուսական սոցցանցը խնդիր է ունենում, ապա խնդիրներ են առաջանում նաև այլ կայքերում:

Այդ պատճառով էլ, եթե ամենատարածված ռուսական սոցցանցը խնդիր է ունենում, ապա խնդիրներ են առաջանում նաև այլ կայքերում:

Հենց այդ պատճառով էլ, երբ Ռոսկոմնադզորը արգելափակեց օրենքը չխախտած 3 միլիոն կայքերի IP-հասցեներ, հայտնվեցին նաև Գուգլի առանձին ծառայություններ, խնդիրներ առաջացան Վկոնտակտեի օգտատերերի մոտ:


Կարդացեք նաև.



Օրինակ, օգտատերերի հարմարավետության համար սոցցանցը ստեղծեց AMP աջակցող ծառայությունը, որը թույլ է տալիս կարդալ այլ կայքերի հոդվածները, բայց չլքել Վկոնտակտը: Սակայն AMP  պատկանում է Գուգլին և գտնվում է նրա IP-հասցեներում: Ռոսկոմնադզորի արգելափակմամբ ծառայությունը դադարեց աշխատել և Վկոնտակտեի ծրագրավորողները ստիպված եղան այն իրենց մոտ էլ անջատել, ինչպես նաև ReCaptcha ծառայությունը, որը օգտատերերին պաշտպանում էր սպամից: (ReCaptcha-ն կասկածելի ակտիվության դեպքում խնդրում է մուտքագրել տառերի և թվերի որոշակի հավաքածու):
Ռուսական ինտերնետ-հարթակների ղեկավարները հանդիպում են իշխանության հետ, փորձում են ապահովել օրենքի բոլոր պահանջները, բանակցում են, մասնագիտական խորհուրդներ են տալիս: Բայց զգացողություն կա, որ փորձագետներին չեն լսում: Օրենքներն ընդունվում են ոչ թե ելնելով տեխնիկական հնարավորություններից և Ինտերնետի կառուցվածքից, այլ «մենք այսպես ենք ուզում, նշանակում է՝ այդպես պետք է լինի» պատկերացումից:

FOBRES






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։