Truthly. Անանուն անկեղծություն

March 7, 2016

«Խոստովանեք, ո՞վ է ինձ գաղտնի սիրում», «Ի՞նչը կփոխեք իմ արտաքինում», «Որո՞նք են իմ բացասական կողմերը»` ամենաանկեղծ խոստովանություններն ու կարծիքները Truthly.me-ում են: Այս հարթակում բոլոր ճշմարտախոսներն են, նեղացկոտներին, և նրանց, ովքեր սովոր են իրենց մասին միայն լավը լսել՝ սպասվում է հիասթափություն: Կարծիքներն անանուն են բոլորի համար, ովքեր ձգտում են անձնային աճի և չեն վախենում  իրենց «կողքից» տեսնել :



Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն» 





Truthly  հիմնադիրները՝ Հրաչյա Մանուկյանը և Ալեքսանդր Ադամյանն են: Հարթակը 55 հազ. օգտատեր ունի, որոնցից 46 հազ-ը Հայաստանից են:  Ամեն օր Truthly-ում  գրվում է 1500 հարց:
Truthly-ին բիզնես-գործիք
Truthly-ին թեսթավորում է նոր գործառույթ, որի միջոցով այն ընկերությունները, որոնք կարևորում են հաճախորդների կարծիքը, կարող են իրենց մասին լսել անկեղծ կարծիքներ, առաջարկներ և բողոքներ: Բիզնեսը կարող է իր մատուցած ծառայությունների մասին գրել ցանկացած հարց և ստանալ անկեղծ, անանուն պատասխաններ: Շահավետ շփում է, ընկերությունը զարգացնում է իր բիզնեսը, հաճախորդն էլ օգնում է բարելավվել այն  ծառայությունները, որոնցից   օգտվում է: Մոդելը   փորձարկել է Հայաստանի 2 խոշոր ընկերությունների հետ՝ արդյունքից գոհ են:
«Դժվարություններ միշտ լինելու են, պետք է սովորել դրանից հաճույք ստանալ: Չկա ավելի մեծ թշնամի, քան կայունությունը: Կայունությունը քեզ պահում է նույն տեղում, իսկ դժվարություններ պոկում են տեղից, քցում ներքև և հենց դա է առաջացնում ձգտում բարձրանալու»:

Հրաչյայի խոսքով, նորաստեղծ ընկերության համար դժվարը թիմ ստեղծելն է, շատ ներդրողներ առաջինը հենց դրա վրա են կենտրոնանում, ոչ թե՝ գաղափարի: Պետք է ունենալ այնպիսի թիմ, որտեղ շփումից լարվածություն չի առաջանա: Ցանկացած այլ բան կարող է դիտարկվել՝ որպես դժվարություն, բայց երբ փոխվում է վերաբերմունքը, դժվարությունը վերածվում է հնարավորության:
«Ֆինանսի բացակայությունը դժվարություն մի համարեք, կարևորը գործը մեծ հաճույքով արվի, գումար ինչ-որ տեղից կգտնվի»:

Truthly-ի վերջին հաջողություններից մեկը Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի՝ Համաշխարհային բանկի և Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած Նորարարության զարգացման դրամաշնորհային մրցույթն էր: Նրանք հաղթողներից մեկն էին:
«Իրականում ստարտափը չի կարող «պարտվել», երբ փորձում ստեղծել նորը և չի ստացվում,  այդ ընթացքում կրթվում, փորձ ես հավաքում,  հաջորդ անգամ մեկ աստիճան վերևից սկսելու համար»:

 Truthly-ի միջոցով նամակներ կարող են ուղարկել միայն այն անձինք, որոնք ճանաչում են օգտատիրոջը: Ըստ հեղինակների՝ միայն մարդուն լավ ճանաչող ընկերը կամ բարեկամը կարող է արժեքավոր խորհուրդ տալ, օգնել դառնալ ավելի լավը: