11 անսովոր նվեր փետրվարի 23-ի ու մարտի 8-ի համար

February 22, 2018

1. 3D-փազլ կամ Ugears «շոգեքարշ»
Զիլ ու, ամենևին էլ , ոչ մանկական նվեր, որը կուրախացնի նույնիսկ հասուն տղամարդուն: 443 դետալով 3D փազլ հավաքելու վրա 3-4 երեկո անցկացնելն ամենևին էլ ամոթ չէ: Երբ այն պատրաստ լինի երիտասարդն իր աշխատանքի արդյունքից հիացած կմնա:
Ո՞ւմ նվիրել․ փազլի, բարդ գլուխկոտրուկների սիրահարներին:
Կազմակերպեք մինի-կինոդիտում երկուսի համար: CINEMOOD — կոմպակտ, անաղմուկ պրոեկտոր է, որի շնորհիվ կարելի է ֆիլմեր ու սերիալներ դիտել մեծ էկրանին: Այն աշխատում է 5 ժամ առանց վերալիցքավորման: Ունի 16 գբ. հիշողություն: կարելի է ներբեռնել վիդեո, ֆոտո ու աուդիո ֆայլեր:  Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա CINEMOOD-ը կարող է օգտակար լինել երկար ճամփորդությունների ժամանակ: Այն ունի արդեն ներբեռնած ավելի քան 200 ժամ լիցենզավորված կոնտենտ` դիաֆիլմեր, «Սոյուզմուլտֆիլմի» հավաքածու, օրորոցային երգերի հավաքածու:
Ո՞ւմ նվիրել․ կինոմաններին, սերիալների սիրահարներին ու երիտասարդ ծնողներին․
3. Շարժական ջերմացույց Seek Thermal
Շարժական ջերմացույցն անսովոր նվեր է, որը ավելի հարմար է տղամարդկանց համար: Այդուհանդերձ այն օգտակար նվեր է, որը կարելի է օգտագործել առօրյայում:
Ո՞ւմ նվիրել․ տղամարդկանց, մասնավորապես շինարարներին, որսորդներին:
4. Բուրավետ զարթուցիչ SensorWake
Հիշեք սուրճի թարմացնող ու համեղ նախաճաշի բույրը, որը պատրաստում են ընտանիքի անդամները, երբ դուք քնած եք: Այս բույրի ներքո արթնանալն ավելի հեշտ է ու հաճելի: SensorWake-ն աշխատում է հենց այդ սկզբունքով: Այն սուրճ չի եփի, ոչ էլ նախաճաշ կպատրաստի, փոխարենը` կապահովի էսպրեսոյի ու թարմ հացի բույրը:
Ո՞ւմ նվիրել․ նրան, ով ամեն առավոտ օգտագործում է սովորական զարթուցիչ:
5. Խելացի կշեռք Wi-Fi Picooc S3
Խելացի կշեռքը լավ նվեր է ձեր սիրելիին: Այն  ավելի շատ է մոտիվացնում, քան հայելու մեջ սեփական արտացոլանքը:  Picooc-ն աշխատում է բիոպեդանսային վերլուծության հիման վրա: Բոլոր տվյալները, թվերը փոխանցվում են Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով:
Ո՞ւմ նվիրել․ ով ցանկանում է նիհարել
6. Bobby ուսապարկ
Լայն տարածում գտած Bobby ուսապարկը չի վախենում փողոցային գողերից: Այն նախագծված է այնպես, որ որևէ դանակ կամ ձեռքի ճարպկություն այն չի կարող բացել: Այն ունի էլեգանտ դիզայն, ներքին գրպաններ: կան տարբեր գույներ` աղջիկների ու տղաների համար:
Ո՞ւմ նվիրել․ ով շատ է ճամփորդում, մեգապոլիսի բնակչին, որը սովորաբար ամեն ինչ իր մոտ է պահում:
7. Ֆիթնես-թրեքեր Healbe GoBe 2
Այս թևնոցը երազանք է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են սննդին ու մարզվում են:  Այն ամբողջական բոդիմենեջեր է: Ավտոմատ կերպով հաշվում է կալորիաները, հետևում է սրտի զարկին, քնի որակին, ջրի բալանսին: Այլևս պետք չէ որևէ բան գրի առնել, կամ հաշվել:
Ո՞ւմ նվիրել․ ով հետևում է իր առողջությանը, սննդին ու մարզումներին:
Կարդացեք նաև․




8. Կարդիոցուցիչ Polar H10
Եվս մեկ նվեր նրանց, ովքեր հետևում են իրենց առողջությանը, զբաղվում են սպորտով: Բարձր ճշգրտությամբ Polar H10 կարդիոցուցիչը անսխալ ցույց կտա զարկերակային տվյալները: Այն ջրակայուն է, ինչը թույլ է տալիս այն օգտագործել նաև լողավազանում մարզվելիս, նույնիսկ 30մ խորության վրա:
Ո՞ւմ նվիրել․ ով պարբերաբար մարզվում է:
9. Pacsafe դրամապանակ
Ոճային դրամապանակն ունի RFID պաշտպանություն, որի շնորհիվ դրամապանակից դուրս չեն ընկնում բանկային քարտերն ու թղթադրամները: Գրպանահատները չեն կարողանա դրամ հանել, քանի որ դրամապանակն արգելափակվում է:
Ո՞ւմ նվիրել․ մեգապոլիսում բնակվողին:
10. Ուսապարկ City Vagabond
Սուպերհերոսի ուսապարկն ինքնավստահ ու համարձակ մարդկանց համար է: Մտածված է ամեն ինչ․ անջրանցիկ կարկաս, փականներ, կարգավորվող գրպաններ: կա նույնիսկ բանալիները ֆիքսելու համար մագնիսական բռնակ` ժամանակը խնայելու համար:
Ո՞ւմ նվիրել․ ով սիրում է իր վրա կենտրոնացնել անցորդների հայացքները:
11. Beyerdynamic BYRON ականջակալներ
Հիանալի նվեր մելոմանների համար: Beyerdynamic BYRON ականջակալներն ապահովում են բարձր, հստակ ձայն: Ունի հեռակառավարման վահանակ, բարձրախոս: համատեղելի է գրեթե բոլոր սմարթֆոնների համար;
Ո՞ւմ նվիրել․ մելոմաններին
LIFEHACKER