Նոր մոդա Vintage. Գնել ու կրել հին զարդեր և հագուստ

September 29, 2015

Վինտաժ. այս բառը արդեն մի քանի տարի շատ նորաձև է, չնայած խորհրդանշում է այն, ինչ նորաձև է եղել տասնամյակներ առաջ:
Վինտաժային են համարվում 20-60 տարի առաջ արտադրված և այն ժամանակ խիստ նորաձև եղած հագուստներն ու աքսեսուարները: Այն, ինչ թողարկվել է ավելի ուշ, դեռ չափից շատ թարմ է կոլեկտիվ հիշողության մեջ՝ կրկին նորաձև դառնալու համար, և ավելի հաճախ ասոցիացվում է նորաձևությունից դուրս եկածի հետ: Այն, ինչ ունի ավելի քան 60 տարվա պատմություն, ընդունված է անվանել անտիկվարիատ: Վինտաժի հմայքը դժվար է գերագնահատել: Այն կրում է անցած օրերի էսթետիկան և մթնոլորտը, մարդկանց պատկերացումը գեղեցիկի և նորաձևության մասին: Ի տարբերություն այժմ կարված և հնով ոգեշնչված հագուստների՝ վինտաժը ավելի գրավիչ և հետաքրքիր է, քանի որ կարված է այն ժամանակին բնորոշ գործվածքներից և տեխնոլոգիաներով, որոնք հաճախ այսօր չեն կիրառվում կամ փոխարինվում են ավելի էժան՝ չինական արտադրությամբ:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը 

  • Ամենահաջողակ տղամարդ սուպերմոդելները




  • Այսօր, բացի վինտաժային խանութնե րից և շուկաներից, նորաձևության խոշոր կենտրոն-քաղաքներում կարելի է տեսնել բազմաթիվ մասնագիտացված վինտաժներ, որոնք վաճառում են, օրինակ, միայն հին համազգեստ, բայքերական կամ երեկոյան հագուստ կամ, ասենք, ներքնազգեստ: