Ինչպե՞ս առավոտյան առույգ լինել․ ահա 8 միջոց

March 31, 2018

Սենյակում ապահովեք վառ լուսավորվածություն։ Դա օգնում է օրգանիզմին արթնանալ։
Անմիջապես վեր կացեք ու գնացեք լվացվելու։ Դա օգնում է գիտակցելու, որ նոր օրը սկսված է։ Կարճատև լոգանք ընդունեք, ապա մաքրեք ատամները։
Առաջին 30 րոպեների ընթացքում 1 բաժակից ոչ պակաս հեղուկ օգտագործեք՝ ջուր կամ թեյ։
Երբ արթնանում եք, պետք է ինչ-որ բան ուտեք․ սնվեք փոքր չափաբաժնով, բայց օգտակար սնունդով․առատ նախաճաշը քնկոտություն է առաջացնում։
Մի քանի շարժումների միջոցով արթնացրեք մարմինը․ դա կնպաստի նաև ուղեղի աշխատանքին։
Արթնացրեք Ձեր զգացողությունները


  • Երբ արթնանում եք, զգացողությունները դեռ քնած են լինում։

  • Ատամները մաքրեք անանուխի մածուկով․ այն սրում է մտավոր գործունեությունը։

  •  Յուրաքանչյուր ձեռքում 30 վայրկյան պահեք սառույցի խորանարդիկ։

  • Լսեք էներգետիկ երաժշտություն։ 
    Արթնացրեք հոգին ու զգացմունքները․
     

  • Դա անելու համար պետք է փորձել անել հետևյալը՝

  • Կարճ, բայց քաջալերող նամակ գրեք նրան, ում սիրում եք

  • Կերակրեք ու շոյեք ընտանի կենդանիներին

  • Բարձի վրա գրություն թողեք Ձեր սիրելիին

  • Երեխայի պայուսակի մեջ թողեք ջերմ խոսքերով գրություն
    Զբաղվեք սիրելի գործով

    Պետք է ընտրել այնպիսի զբաղմունք, որը կապված կլինի հաջորդ ժամվա ընթացքում կատարվելիք աշխատանքի հետ։

  • Կարդացեք այն օրագիրը, որտեղ նշումներ եք կատարում նպատակին հասնելու Ձեր առաջխաղացման մասին

  • Կարդացեք գեղարվեստական ստեղծագործությունից որևէ հատված

  • 3 րոպե մտածեք Ձեր նպատակի մասին


Այս բոլոր գործողությունները պետք է կատարել 30 րոպեի ընթացքում։


Կարդացեք նաև․



Էներգիայի սպառիչները․ ի՞նչ  չպետք է անել առավոտյան


Շատերս ունենք այնպիսի սովորություններ, որոնք խանգարում են մեզ ու պետք է փորձենք հրաժարվել դրանցից․

  • Էներգիան մի սպառեք համացանցում

  • Մի միացրեք հեռուստացույցը

  • Ժամանակը մի սպառեք սոցիալական ցանցերում

  • Մի միացրեք ռադիոն


Այս գործողությունները կարելի է անել ցերեկային ընդմիջման ժամանակ կամ երեկոյան։ Մի սպառեք Ձեր էներգիան ոչ օգտակար սովորությունների պատճառով։ Խնայեք այն և կունենաք աշխատանքային բարձր արդյունավետություն, որը հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է։

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։