Ե՞րբ խմել. ուտելուց առա՞ջ, ընթացքո՞ւմ, թե՞ հետո

Ե՞րբ խմել. ուտելուց առա՞ջ, ընթացքո՞ւմ, թե՞ հետո

Խնդիրն այն է, թե ո՞րն է խմած հեղուկի նպատակն ու ծավալը:

Սննդակարգի ուղեցույցներում հիմնականում դոմինանտ է 25-30 մլ/կգ չափաբաժինը, ճիշտ այսքան է մարդուն խորհուրդ տրվում ջուր օգտագործել: Սա, իհարկե, պայմանական է: Թե որքան ջուր պետք է խմի մարդը, կախված է բազմաթիվ գործոններից.

  • Օդի ջերմաստիճան և խոնավություն
  • Մարդու մարմնի ջերմաստիճան
  • Քաշ
  • Տարիք և սեռ
  • Ֆիզիկական ակտիվություն
  • Հիվանդություններ, առաջին հերթին, միզամուղ համակարգ:
  • Պետք է կողմնորոշվել սեփական օրգանիզմի պահանջներով և ծարավը զգալ սկզբնական  փուլում: Ձեռքի տակ ունեցեք մի բաժակ կամ մեկ շիշ ջուր և յուրքանչյուր 30-60 րոպեն մեկ կում արեք: Խմեք այնքան, քանի դեռ ուզում եք և հաճույքով եք խմում:

Կարդացեք նաև․


Իսկ հիմա ջրի և սննդի հարաբերակցության մասին

Խմել կարելի է և՛ ուտելուց առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո: Քաղցած ժամանակ խմած ջուրը բավական արագ դուրս է գալիս օրգանիզմից: 300 մլ-ից ազատվում եք 5-15 րոպեում: Իհարկե, ուտելուց առաջ պետք չէ մեկ լիտր կամ ավելի ջուր խմել, քանի որ այն ավելի երկար ժամանակում դուրս կգա օրգանիզմից: Ընդունած սննդի հետ այն կարող է լայնացնել ստամոքսի պատերը և տհաճ զգացողություն առաջացնել:

Ուտելու ընթացքում կարելի է ջուր խմել, հատկապես չոր սնունդ ընդունելիս: Ջուրն այդ դեպքում օգնում է ավելի հեշտ մարսել սնունդը:

Եթե ուտելուց հետո ուզում եք մի քանի ումպ ջուր խմել, նորմալ է: Գլխավոր չափորոշիչը Ձեր ցանկությունն է, ծարավն ու զգացողությունը:

LIFEHACKER

Գրել կարծիք