2 լիտր խմված գարեջուրը` սրտի ինֆարկտի ուղիղ ճանապարհ

2 լիտր խմված գարեջուրը` սրտի ինֆարկտի ուղիղ ճանապարհ

Գիտական խմբի անդամները պարզել էին, որ պարբերաբար ալկոհոլի որոշակի փոքր չափաբաժին օգտագործող մարդիկ ավելի քիչ են ունենում սրտի հետ խնդիրներ, քան նրանք, ովքեր թեկուզ մեծ ընդմիջումներով, բայց միանգամից մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում:

Միանգամից  2  լիտր  գարեջուր խմելու հետևանքով  սիրտն սկսում է  անկանոն  աշխատել,  այն  կարող է հանգեցնել սրտի անբավարարության և սրտամկանի ինֆարկտի: Գիտնականներն այս եզրահանգման են եկել հետազոտելով մյունխենյան օկտոբերֆեստ փառատոնի մասնակիցներին:

Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ գարեջրային վրաններում  մյունխենցի գարեջրագործները վաճառում են 5,8-6,3 տոկոս ալկոհոլ պարունակող գարեջուր : Այս փառատոնին ամեն տարի մասնակցում է 6 միլիոն մարդ,  գարեջուրն էլ վաճառվում է միլիոնավոր լիտրերով: Գարեջրատոնի 16 օրերի ընթացքում  գիտնականները  հետազոտել  են  3028 մասնակցի ու բացահայտել, որ նախկինում սրտի հետ խնդիր չունեցող մասնակիցները մեծ քանակությամբ գարեջուր խմելուց հետո սկսել են գանգատվել սրտի անկանոն աշխատանքից:  Հետազոտության մասնակիցների միջին տարիքը եղել է 34, որից 30 տոկոսը կանայք են եղել:  Հավաքված գանգատները թույլ են տվել մասնագետներին եզրակացնել, որ 1 կգ արյան մեջ 1 գրամ ալկոհոլի քանակը  75 տոկոսով բարձրացնում է  սրտի առիթմիա ունենալու հավանականությունը:  1կգ արյան մեջ  ալկոհոլի 3գր առկայությունը համարժեք է  5 լիտր խմած գարեջրի:   Էլեկտրոսրտագրության միջոցով գիտնականները պարզել են, որ փառատոնի մասնակիցներից յուրաքանչյուր երրորդը ունի սրտի առիթմիա:

Գիտական խմբի անդամները պարզել էին, որ պարբերաբար ալկոհոլի որոշակի  փոքր չափաբաժին օգտագործող մարդիկ  ավելի քիչ են ունենում սրտի հետ խնդիրներ, քան  նրանք, ովքեր թեկուզ մեծ ընդմիջումներով, բայց միանգամից մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում: Գիտնականների խումբը պլանավորում է շարունակել ուսումնասիրությունները, թե ալկոհոլն ինչ բացասական ազդեցություն է ունենում սրտի վրա:

Մասնավորապես, նրանք  պատրաստվում են երկարատև հետազոտություններ իրականացնել և հետևել մասնակիցների առողջությասն դինամիկային: Սա թույլ կտա պարզել, թե  միանգամից ալկոհոլի մեծ չափաբաժնի օգտագործումը ինչ ազդեցություն է ունենում  առողջության հետագա վիճակի վրա:

Գրել կարծիք