JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Յուրաքանչյուր 10-րդ կինը գինուց ալերգիա ունի . որո

Յուրաքանչյուր 10-րդ կինը գինուց ալերգիա ունի . որո՞նք են ախտանիշները 

Մեր մոլորակի չափահաս բնկիչների 7 % գինուց ալերգիա ունենալու պատճառով մշտապես հրաժարվում է այդ խմիչքից: Այս եզրակացությանը հանգել են գերմանական Մայնց  համալսարանի գիտնականները ՝ Հովհաննես Գուտենբերգի գլխավորությամբ:
Քանի որ գինեգործությունը մարդկությանը հայտնի է շատ վաղուց, գերմանացի գիտնականները  ենթադրում են , որ շատ լավ է ուսումնասիրված, թե մարդու  օրգանիզմի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում գինու օգտագործումը:






Բժշկագիտությանը հայտնի է գինու բազմաթիվ  օգտակար հոտկությունների մասին: Սակայն գինու անհամատեղելիության կամ ալերգիայի մասին որևէ հետազոտություն չի արվել: Մայնց համալսարանի գիտնականները որոշեցին  ուղղել այդ սխալը:
Ուսումնասիրության համար նրանք հրավիրել էին  20-70 տարեկան  4000 կամավորների,  և խնդրել պատասխանել ՝ արդյո՞ք գինի խմելուց հետո  ունենում են ալերգիկ ռեակցիաներ, թե՞ ոչ:  Արդյունքների հրապարակումից պարզ  էր դարձել, որ կանանց 9%  և տղամարդկանց 5.2 % գինուց ալերգիա  ունեն:  Ավելի հաճախ նրանք ալերգիայի ախտանշաններ ունեցել են կարմիր գինի օգտագործելուց  հետո:Գինուց ալերգիայի ամենահաճախ հանդիպող ախտանշանները եղել  մաշկի կարմրելն ու քորը , քթով դժվարաշնչությունը, փորլուծությունն ու անկանոն սրտխփոցը :

Աղբյուրը

Տարածել