3 սովորություններ, որոնք խանգարում են ձեզ քնել
1. Աշխատավայրը տուն տեղափոխելու սովորությունը
Շատերն աշխատանքային փոստ են մտնում կամ գործնական զանգերին պատասխանում հենց անկողնում՝ քնելուց առաջ: Էլեկտրոնային սարքերի կապույտ լույսը խոչընդոտում է օրգանիզմում օրվա ժամային ռիթմերի համար պատասխանատու մելատոնինի արտադրությանը և խախտում է օրգանիզմի բնական ռիթմը: Արդյունքում՝ մարդը կորցնում է քնի ցանկությունը:
2. Կոֆեինի չափից շատ օգտագործումը
Կոֆեինն օգտակար է, եթե օգտագործվում է սահմանափակ քանակով: Մի մոռացեք, որ կոֆեինը թմրանյութի տեսակ է: Այն օրգանիզմից հեշտ դուրս չի գալիս: Եթե սուրճը խմեք երեկոյան, հնարավոր է, որ այն ազդի քնի վրա:
Եթե սուրճը խմեք երեկոյան, հնարավոր է, որ այն ազդի քնի վրա:
Շատերը արթնանալուն պես՝ սուրճ են խմում, մի որոշ ժամանակ օրգանիզմը սովորում է այդ չափաբաժնին և էֆեկտ զգալու համար՝ պահանջում ավելին: Եվ այսպես, ավելացնում եք սուրճի չափաբաժինը, իսկ ազդեցությունը գնալով նվազում է:
Կարդացեք նաև.
- ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ. IQOS vs ծխախոտ՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում
- Նոր թրենդ . մայրերը նախընտրում են ծննդաբերել լոտոսային եղանակով
- 15 պատճառ օրական առնվազն 15 րոպե քայլելու համար
3. Քնի ռեժիմի խախտումը
Պարզվում է՝ քնի ռեժիմը պետք է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին: Քունը նպաստում է օրգանիզմի վերականգնողական աշխատանքին. քնի ընթացքում վերականգնվում են մկանային բջիջները, նյարդային բջիջներն են հանգստանում: Քնեք 8 ու կես ժամ և կլինենք առողջ ու հանգիստ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը