Ինչի՞ մասին է ստում յուրաքանչյուր կին, երբ զրուցում է տղամարդու հետ

April 19, 2018



  1. Նա ստում է, որպեսզի տղամարդն իրեն լավ զգա




Տղամարդիկ սիրում են մտածել, որ կինը մի փոքր կախված է իրենից կամ իրենց կարիքն ունի: Ահա, թե ինչու որոշ կանայք հակված են չափազանցնել բարդ իրավիճակը, որպեսզի տղամարդուց օգնություն ստանան: Հիմնականում այդ իրավիճակներից միայնակ կարող է դուրս գալ կինը:


  1. Թաքցնում է ավելի քիչ գրավիչ փաստեր




Որոշ կանայք սիրում են թաքցնել այն փաստը, որ իրենք երիտասարդ տարիքում այդքան էլ գեղեցիկ չեն եղել: Գոյություն ունեն այդպիսի շատ կանայք, որոնց տղամարդիկ երբեք չեն տեսել նրանց մանկության նկարները:


  1. Խաբում են տղամարդկանց քանակի մասին, որոնց հետ հանդիպել են




Կանայք իրենց զուգընկերոջը չեն պատմում, թե նախկինում քանի տղամարդու հետ են շփվել: Այն փաստը, որ յուրաքանչյուր կին մտածում է,  որ եթե նա զուգընկերոջը պատմի նախկին հարաբերությունների մասին, ուրեմն հավանականություն կա, որ  տղամարդը կլքի իրեն:


  1. Ծախսած փողը




Երբ կինը առևտուր է անում, հավանականություն կա, որ զուգընկերոջը չի ասի ծախսած գումարի իրական չափը: Պատճառն այն է, որ երբեմն ծախսում ենք այնքան գումար, որ հետո ինքներս մեզ հարցնում ենք, թե ինչու ենք այդպես արել:


Կարդացեք նաև.



 


  1. Զրույց նախկինի հետ




Շատ կանայք ստում են նախկինի հետ զրույցի մանրամասները հայտնելիս: Պատկերացրեք, որ ձեզ զանգահարում է նախկինը և ձեր առջև նստած է ձեր զուգընկերը: Հաճախ կանայք կստեն, թե ով էր իրականում զանգել:


  1. Ստում է բազմաթիվ տղաների, որոնք երբևէ սիրել են իրեն




Կինն իսկապես սիրում է, երբ զուգընկերը մտածում է, որ նա եղել է նախկինում բազմաթիվ տղամարդկանց համար անհասանելի: Շատ կանայք սիրուն եմ մեծացնել տղաների թիվը, որոնք նախկինում հետաքրքրված են եղել նրանով: Նույնիսկ, եթե դա եղել է թեթև համակրանք, շատերը պատմում են իրենց  զուգընկերոջը, որ այդ տղան սիրահարված էր իրեն: Դա ստիպում է տղամարդուն մտածել, որ կինը շատ ցանկալի է և ինքը հաջողել է, որ այս պահին այդ կնոջ կողքին է:


  1. Արտաքին տեսքի մասին




Կան բազմաթիվ դեպքեր, երբ կանայք ճիշտը չեն ասում իրենց տղամարդու ֆիզիկական արտաքինի մասին: Ենթադրենք, որ ձեր տղամարդը կտրել է իր մազերը: Նա իրեն շատ վստահ է զգում և իսկապես գոհ է իր արտաքին տեսքից, բայց ոչ կինը...Այդ դեպքում բազմաթիվ կանայք ստում են, որովհետև չեն ցանկանում, որ տղամարդն աինքնավստահ զգա արտաքին տեսքի պատճառով: 

CLUBER


 



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։