Ռեստարտ 90 րոպե անց. ինչու՞ անդադար աշխատանքը արդյունավետ չի լինում

September 4, 2017

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու ուղեղը կարող է որոշակի հրահանգ կատարել մեկ ու կես ժամվա ընթացքում, որից հետո հոգնում է: Սա նշանակում է, որ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր մեկ ու կես ժամը մեկ անհրաժեշտ է հանգստանալ 10-30 րոպե:
Գիտնականներն ապացուցել են, որ դադարը գիտակցությանը թույլ է տալիս էներգիա հավաքել, ենթագիտակցությանը՝ նոր մտքեր մոգոնել: Գիտնականները ապացուցել են, որ նոր առաջարկների 40 տոկոսը «ծնվել» են հենց նման դադարների ժամանակ:

Ինչպե՞ս հանգստացնել ուղեղը


Շռայլ եղեք և թույլ տվեք ձեզ հանգստանալ: Ժամանակակից աշխարհն այն կարծիքին է, որ ժամանակը թանկ է, այն հանգստի վրա ծախսելը շռայլություն է: Գիտնականները ճիշտ հակառակ կարծիքին է: Հիշեք սա ու «ժամանակակից ամբոխային մտածելակերպի» հետևից մի գնացեք:

Ստիպեք ձեզ անջատվել ամեն ինչից


Անջատեք հեռախոսը, ցնցուղ ընդունեք, զբոսնեք, սպորտով զբաղվեք: Եթե չեք կարող հեռանալ աշխատավայրից, երաժշտություն լսեք, ցանկալի է՝ բնության ձայնը:

Դադարը մի խառնեք այլ գործով զբաղվելու հետ


Մի գործից մյուսն անցնելն ամենևին էլ չի նշանակում հանգստանալ: Հիշեք՝ ձեզ հանգիստ է պետք, լիարժեք հանգիստ:

Աշխատանքային օրը բաժանեք աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերի


Մի ընկեք դժվար խնդիրների հորձանուտը, թույլ մի տվեք, որ դրանք փչացնեն օրը: Դրանց միայն որոշակի ժամանակ տրամադրեք, իսկ հետո մոռացության մատնեք: Այդպես օրն ավելի արդյունավետ կդարձնեք:

LIFEHACKER