#53 Յանուշ Վիշնևսկի. Տղամարդու ողբերգությունը

October 1, 2015

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է
newmag/շապիկ #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է



- Ծանոթ պատմություն է: Ճի՞շտ եմ հիշում, «Սիրուհու» պատմվածքների՞ց է:
- Այո´: Իմ աշխատանքներից ամենաշատը հենց դա եմ սիրում:
- Տղամարդու ողբերգության մասին է:
- Տղամարդը պետք է միշտ վստահ լինի, որ իրեն սպասում են: Նրանց չէին սպասում ոչ մի կառամատույցում: «Տոնածառի տակ դրված նվերի պես փաթեթից հանել են քեզ, տղա´ս, մի քիչ հետդ խաղացել ու դրել անկյունում, որովհետև ավելի կարևոր գործեր ունեն: Նրանք սիրում են քեզ: Բայց սիրում են քո բացակայությունը»: Պատմվածքը «Փակ շրջագիծ» է կոչվում: Նավի վրա ամեն ինչ նեղ շրջապտույտի մեջ է: Նավի վրա կարոտն ավելի թունդ է: Դա հենց իմ պատմությունն է: Ես այդ նավի վրա էի: Ես էի այդ փորձաշրջանն անցնող բոցմանը: