Այս գրքի բոլոր տողերը կախարդված են:

Այս գրքի բոլոր տողերը կախարդված են: Նարինեն հրաշագործի նման բացում է Բերդ տանող, ժամանակի մեքենայի դռները և խնդրում պատրաստվել աննկարագրելի ուղևորության: Յուրաքանչյուր գլխում Նարինեն համոզում է զգալ Տայի նոր թխած գաթայի հոտը կամ պատրաստվել Մանյունայի կամ Կարինկայի հետ հերթական դնգստոցիին: Նարինեն մեր Ջոան Ռոուլինգն է: Հրաշալի վարպետությամբ միահյուսում է պատմության բոլոր դրվագները, ստեղծում է կոլորիտային հրաշալի տրամադրություն, շատ ժամանակ նույնիսկ մեծ ափսոսանքով ես փակում գիրքը: Իմ կարծիքով այս գիրքը չի զիջում Հարրի Փոթերին, Բերդն էլ մեր Հոգվարթսն է, որտեղ կախարդանքի փոխարեն սերն ու անկեղծությունն են, Տայի խստությունն ու Կարինկայի հերթական չարաճճիությունը: Աշակերտներիս հետ հաճախ եմ քննարկում, այս գիրքը և ծնողներին խնդրում, որ բաց թողեն Նարինեի հետ հերթական ճանապարհորդությանը: Շնորհակալություն քեզ սիրելի Նարինե