Գիրքը քայլ առ քայլ սովորեցնում է լինել ուժեղ և վստահ

Երբ Հայաստանում հայտարարեցին արտակարգ դրություն Covid-19-ը, իմ շատ սիրելի Newmag-ը հրատարակեց Միշել Օբամայի «BECOMING ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գիրքը։ Որքան էլ հեռու լինեմ քաղաքականությունից, մեծ ցանկություն առաջացավ ձեռք բերել այն։ Չավոք չհասցրեցի ձեռք բերել, քանի որ իմ պես գրքի պատմությանը ծանոթանալ ցանկացողները շատ շատ էին, սակայն որոշ ժամանակ անց գիրքն արդեն ինձ մոտ էր։ Անհամբեր սպասում էի թե երբ եմ սկսելու կարդալ, թե երբ է գիրքը ծանոթացնելու Միշել Օբամայի հետ։

Այս հրաշալի մոտիվացնող գրքում նկարագրված է իրական պատմություն, որը ցանկացած անձ, անկախ սոցիալական վիճակից, մաշկի գույնից, սեռից, աշխատասիրության և համառության շնորհիվ, ընդունակ է իր ձայնը լսելի դարձնել և մեծ հաջողությունների հասնել։ Միշել Ռոբինսոնը գրքում պատմում է իր կյանքը, մանկության տարիները, համալսարանում սովորելու, առաջին աշխատանքի, Բարաք Օբամայի հետ հանդիպման, ամուսնության, սպիտակ տան և առաջին սևամորթ տիկինը լինելու մասին։

Դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ տիկինը, նա կոտրեց բոլոր կարծրատիպերը։ Կարդալով Միշել Օբամայի գիրքը հասկանում ես, որ ևս քայլ առ քայլ սովորեցնում է լինել ուժեղ և վստահ։ Ո՞վ եմ ես , ի՞նչ եմ ցանկանում կյանքումս։ Միշտ կլինի մեկը որ քեզ կասի դու չես կարող․ Ամենակարևորը ներքին ձայնն է։ Գրքում մոտիվացիայի աղբյուր կա ամենուր։ Նպատակին հասնելու համար պետք է կարողանալ կառավարել ժամանակը և տարբերել կարևորը անկարևորից։ Այս կենսագրական գիրքի ընթերցումը մեծապես նպաստում է ոչ միայն մոտիվացմանը, այլև կարևոր երևույթի՝ մարդկային փոխհարաբերությանը, որը մեր կյանքում շատերի կողմից անտեսված է։

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

5800 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Այլ կարծիքներ