Հերթով կասկածել եմ բոլորին, բայց վերջում ցնցված էի երբ իմացա, թե ով է մարդասպանը

Ալեքս Մայքլիդիս. Կույսերը Այս գիրքը Ալեքս Մայքլիդիսի երկրորդ գիրքն է։ Նա միախառնել է հունական դիցաբանությունը և հոգեբանությունը և ստացել այս պատմությունը։ Մարիանան խմբային թերապեւտ է։

Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:  Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: 

Գիրքը կարդացվում է շատ արագ ու լարված է պահում ընթերցողին մինչև վերջին էջը։ Կարդալու ընթացքում հերթով կասկածել եմ բոլորին, բայց վերջում ցնցված էի երբ իմացա, թե ով է մարդասպանը։ Գրքում ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ։ Հանդիպելու եք ձեզ շատ ծանոթ հերոսների Պարտադիր կարդալու գիրք: