Քովիդի ժամանակ ու Քովիդի մասին. ինչով է հետաքրքիր «Համավարակ» գիրքը

Առաջին անգամ գրքի վերնագիրը ընթերցելիս մտածում էի՝ լավ, ի՞նչ նոր բան կարելի է ասել այս թեմայով։ Պարզվում է՝ դեռ շատ մտածելու առիթներ կան կորոնավիրուսի համավարակի հետ կապված, որոնք այժմ մոռացության են մատնվել։ Սակայն պետք է հիշել, որ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան այն բուժել:

«Համավարակ» գրքում ներառված են երիտասարդ իտալացի հեղինակ Պաոլո Ջորդանոյի ընթացիկ նոթերը՝ գրված կարանտինի ժամանակ համավարակի վերաբերյալ։ Գրքում շոշափվում են կարևոր թեմաներ, օրինակ՝ մարդկությունը և բնությունը որպես բարդ էկոհամակարգ։ Որքան աճում է մարդկային ցիվիլիզացիան այդքան նվազում և ոչնչացվում են կենդանիների բնակավայրերը և նրանց համար անհրաժեշտ ռեսուրսները, որի արդյունքում տարբեր կենդանիներ և միկրոօրգանիզմներ նույնպես «ստիպված» են լինում նոր տարածքներ ներխուժել և փնտրել գոյատևման նոր ռեսուրսներ, ինչպես եղավ հենց կովիդի դեպքում:

Հեղինակը իր նոթերի մեջ համադրում է իր մտքերը և մաթեմատիկան, քանի որ մասնագիտությամբ նա մաթեմատիկոս և ֆիզիկոս է։ Նա քննարկում է արդիական խնդիրներ և խոսում գիտության թերացումներից:

Արդյունքում՝ առաջանում է կարևոր հարց` ինչպե՞ս որպես օգտատերեր մենք կարող ենք ադապտացնել մեր վարվելակերպը և սովորությունները, որպեսզի նվազեցնենք շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունը և կանխենք հնարավոր համաճարակներն ու աղետները:

Տարածել

Համավարակ
Համավարակ

Պաոլո Ջորդանո

4800 ֏

Նկարագրություն

Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:

Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու:

Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:

Այլ կարծիքներ