Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը ծնվել 1978 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի Պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։ Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ ավարտել է հեռուստալրագրության դասընթացներ և «Ա1+» հեռուստաընկերությունում աշխատել նախ՝ որպես լրագրող, այնուհետև՝ խմբագիր և լրատվական թողարկումների հաղորդավար։ 2002 թվականից իրականացնել է հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ։ Երգեր գրել է մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոց՝ ջութակի դասարանը։ 1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ինքնուրույն սովորել լեզուն։