ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆեմինիզմի ամոթալի հարցերը․ Ինչի՞ են ձգտում կանայք

Ֆեմինիզմի ամոթալի հարցերը․ Ինչի՞ են ձգտում կանայք և ի՞նչն է նրանց խանգարում

            Ֆեմինիստական շարժումը ավելի քան 1 դարվա պատմություն ունի.այս ընթացքում մի քանի ալիք է տեղի ունեցել, իսկ կանայք կարծես թե շատ բաների են հասել: Օրինակ, ընտրություններին քվեարկելու իրավունք, ծննդաբերել կամ չծննդաբերել (ընդորում՝ ոչ ամենուրեք) կամ հագնել կարճ կիսաշրջազգեստ (կրկին ոչ ամենուրեք): 





Ֆեմինիզմը դա այն է, երբ կանայք ավելի գերիշխող են, քան տղամարդի՞կ


            Բոլորովին ոչ.պետք չէ շփոթել ֆեմինիզմը մայրիշխանության հետ: Ֆեմինիզմը կանանց իրավունքները պաշտպանող շարժում է՝ ընդդեմ սեռական խտրականության: Դա նշանակում է, որ կանայք չպետք է ունենան ավելի քիչ քաղաքական, տնտեսական և քաղաքացիական իրավունքներ միայն այն պատճառով, որ կին են.նաև նրանց իրավունքները պետք է դիտարկվեն գործնականում: Ֆեմինիզմի էությունը լավագույն ձևով արտահայտում է Մերի Շիրի հրապարակախոսության հայտնի ցիտատը.«Ֆեմինիզմը արմատական կարծիք է, որ կինը մարդ է»: Ֆեմինիզմը  «շարժում չէ, որը ստիպում է կանանց թողնել իրենց ամուսիններին, սպանել երեխաներին, զբաղվել գուշակությամբ, ոչնչացնել կապիտալիզմը և դառնալ լեսբուհիներ» (այսպես է պնդել մի ամերկացի հեռահաղորդիչ 1990-ականների սկզբում):
            Այն, որ ֆեմինիստուհիները կցանկանային ոչնչացնել կամ ենթարկեցնել տղամարդկանց, իհարկե, հիմարություն են: Նույնիսկ արմատական ֆեմինիզմը, որ հաճախ զբաղեցնում է կոշտ դիրք (ֆեմինիզմն ունի մի քանի ալիքներ ու հոսքանքներ՝ ներառյալ ինտերսեկցիոնալ և տրանսֆեմինիզմ), տղամարդատելության մասին չէ, այլ պայքար հայրիշխանության դեմ, այն համակարգի դեմ, որտեղ իշխանությունը բոլոր մակարդակներում, լինի դա ընտանիք թե քաղաքականություն, կենտրոնացած է տղամարդկանց ձեռքերում: Արմատական ֆեմինիզմի մեկ այլ հայեցակարգ է բաժանումը կամ սեպարացիան, որն ասում է՝ տղամարդկանցից ուղղակի ոչ մի լավ բան սպասել պետք չէ, այդ պատճառով անհրաժեշտ է խզել բոլոր այն հարաբերությունները, որոնք կառուցված են հայրիշխանության սկզբունքով, և ստեղծել սոցիալական հաստատություններ միայն կանանց համար:
            Եվս մեկ արմատական դիրքորոշում կարող է լինել տրանսէքսկլյուզիվությունը՝ մերժում ներկայացնել տրանսգենդեր կանանց հետաքրքրությունները, ում կենսաբանական սեռը ծնվելու ժամանակ եղել է արական: Սակայն ֆեմինիստական ուղղության մեջ նման տեսակետները տարածված չեն.այն բաց է նաև գենդերկվիր մարդկանց համար, և սեռական ցանկացած կողմնորոշմամբ կանանց համար:

Ինչպիսի՞ հավասարության մասին կարող է խոսվել, եթե կանայք և տղամարդիկ կենսաբանորեն տարբեր են


            Իգական և արական սեռերի մարդկանց միջև կենսաբանական տարբերություններ, իհարկե, կան: Բայց չի նշանակում, որ տղամարդիկ և կանայք պետք է ունենան տարբեր իրավունքներ ու ազատություն.նույնն է այն, որ տարբեր մաշկի գույն ունեցող մարդիկ պետք է ունենան միևնույն իրավունքները: Ինչ-որ օրգանների կամ ֆիզիկական կարողությունների առկայությունը կամ բացակայությունը չի դարձնում մի սեռը մյուսից ավելի լավը, չի տալիս նրանց արտոնություններ և չի նշանակում, որ հենց նրանք պետք է որոշումներ կայացնեն ընտանիքում կամ էլ ստանան ավելի շատ գումար միևնույն մասնագիտական որակավորման դեպքում: Ինչպես նաև կենսաբանական սեռը և դրա սոցիալական ընկալումը՝ այսինքն գենդերը, տարբեր բաներ են, որոնք ոչ միշտ են համընկնում:
            Տղամարդկանց գերազանցությունը կանանց նկատմամբ ապացուցելու փորձը կենսաբանության շնորհիվ կառուցվում է այն գաղափարի վրա, որ իշխանությունը կապված է ուժի հետ, այդ թվում նաև ֆիզիկական: Սակայն հասակային, քաշային կամ էլ ուժային տարբերությունը հենց տղամարդկանց միջև ավելի շատ է հանդիպում, քան միջինվիճակագրական տղամարդկանց ու կանանց: Այսպիսով, բանն այն չէ, թե ինչպիսի դերերով է մեզ պարգևատրել բնությունը, այլ տղամարդկանց վերագրել որոշ հատկանիշներ (քաջություն, իշխանություն, վճռականություն), իսկ կանանց՝ բոլորովին այլ հատկանիշներ (համբերություն, թուլություն,հոգատարություն):

Ինչու՞ փոխել այն ավանդույթները, որոնք գոյություն են ունեցել դարերով: Թող տղամարդիկ զբաղվեն «տղամարդկայինով», իսկ կանայք՝ «կանացիով», և բոլորը երջանիկ կլինեն


            Առաջին հերթին, ոչ բոլորն են երջանիկ: Եվ եթե տղամարդկանց ընթացիկ իրադարձությունների իրավիճակը անհանգստացնում է ավելի քիչ, ապա կանայք ուզում են ավելին: «Լեվադա-ցենտրա»-ի անցյալ տարվա հետազոտությունների տվյալների համաձայն, այն հարցով, որ կանայք ունենան տղամարդկանց բոլորովին հավասար իրավունքներ, արտահայտվել են հարցված ռուս տղամարդ բնակիչների 51 %-ը և կանանց  75 %-ը: Սա մասնավորապես վերաբերում է իշխանության մեջ կանանց (այսինքն ավանդաբար «տղամարդկային» գործի մեջ).հարցման իգական սեռի մասնակիցների 78 %-ը և արական սեռի մասնակիցների ընդամենը կեսը համաձայն են, որ կանայք զբաղեցնեն բարձր պետական պաշտոններ տղամարդկանց հավասար:
            Երկրորդ՝ ամբողջ XX դարի ընթացքում տղամարդկանց և կանանց դերերը փոխվել են, և հաճախ հենց կանանց նախաձեռնությամբ: Դիտարկենք թեկուզ ընտրական իրավունքը, որի համար սուֆրաժուհիները պայքարել են XIX դարի վերջից: Դրա շնորհիվ ԱՄՆ-ի 1920 թվականի ընտրություններում կանանց ընտրելու իրավունք տրվեց, իսկ Մեծ Բրիտանիայում 1928-ին (առաջինը՝ Նոր Զելանդիայի բնակիչներն էին 1893 թ.-ին, վերջինը՝Սաուդյան Արաբիայի կանայք, որոնք առաջին անգամ ընտրել են 2015 թ.-ին): Բայց մի ժամանակ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին համարվում էր ոչ կանացի գործ, ինչպես նաև, օրինակ, բանակում ծառայելը (ներկայումս կանայք կարող են ծառայել աշխարհի 38 երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում): Պետք է խոստովանել, որ մեր պատկերացումները «տղամարդկայինի» և «կանացիի» մասին պայմանավորված են պատմականորեն և գենդերային կարծրատիպերով, այլ ոչ թե իրերի կայուն դասավորվածության պատճառով:

Ուրեմն ինչու՞ բոլոր կանայք ֆեմինիստուհիներ չեն


            Կանայք, իհարկե, պարտավոր չեն լինել ֆեմինիստուհի: Ֆեմինիզմը չունի ինչ-որ խնդիրներ փաթաթելու կանանց վրա, հակառակը, նրա նպատակներից մեկը տալ կանանց կյանքի սեփական սցենարը ինքնուրույն ընտրելու հնարավորություն և ունենալ պայմաններ դրանց իրականացման համար: Օրինակ, որպեսզի հասարակությունը չթելադրի, թե ինչպես պետք է կամ չպետք է պահի իրեն կինը, ծննդաբերի, թե աբորտ իրականացնի: Ավելին, կարող է հանգիստ լինել տնային տնտեսուհի, ամուսին, մայր և ֆեմինիստուհի: Կարևորը, որ այն լինի կնոջ անձնական և մտածված ընտրությունը (այստեղ, ճիշտ է, ծագում է հարց՝ որքանով նման ընտրությունը տվյալ պայմաններում կարող է լինել ազատ, մանավանդ, երբ ընտանիքը և հասարակությունը պնդում են այն մասին, որ կնոջ կյանքի ամենագլխավոր իրադարձությունները ամուսնությունն ու ծննդաբերությունն են):
            Հավասար իրավունքների ուղին ընտրելն այնքան էլ հեշտ չէ, երբ դու ունես ոչ միայն քիչ մշակութային, այլև ֆինանսական միջոցներ այդ անկախության համար: Կանանց դժվար է կարիերա ստեղծել կոնկրետ ոլորտներում, և ամբողջ աշխարհում՝ ներառյալ Ռուսաստանը, դա ստանում են նկատելիորեն ավելի քիչ տղամարդիկ: Որոշ գնահատումներով՝ տղամարդկանց և կանանց աշխատավարձերը միևնույն աշխատանքային պաշտոնում կհավասարվեն միայն 2059 թվականին:
            Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ որոշ կանայք սեքսիզմի կողմնակից են: Գոյություն ունի ինտերիորիզացիոն միսոգինիա հասկացությունը՝ կնատյաց հայացքները, որոնք ընդունում են հենց կանայք: Այն կարծիքը, որ «բոլոր կանայք հիմար են», միայն տղամարդկանց հետ շփվելու ձգտումը և այլ կանանցից հեռու մնալը («ես այդպիսին չեմ») դա հենց կանանց նկատմամբ որպես «անորակ» մարդ վերաբերմունքն է, որը բնորոշ է հայրիշխանական համակարգին: Եվ նմանատիպ վերաբերմունք, որքան էլ որ պարադոքսալ է, կարելի է հանդիպել հենց կանանց մոտ:  
            Վերջիվերջո, շատ կանայք չեն ուզում իրենց անվանել ֆեմինիստուհիներ, չնայած որ կիսում են հավասար իրավունքների գաղափարները: Ռուսաստանում (և ոչ միայն) ֆեմինիզմը հաճախ համարվում է ինչ-որ աննկատելի բան, իսկ ֆեմինիստուհիները՝անփույթ, ագրեսիվ կամ անձնական կյանքում դժբախտ: Հարկ է նշել, որ ամենահայտնի ժամանակակից ֆեմինիստուհիներից մեկն ունի հենց այս տեսքը (բայց ընդհանրապես յուրաքանչյուր կին ունի իր նախընտրած տեսքն ունենալու իրավունք):

Իսկ տղամարդիկ կարո՞ղ են ֆեմինիստներ լինել


            Միանշանակ, տղամարդիկ կարող են կիսել ֆեմինիստական գաղափարները: Հարցն այն է՝ կարո՞ղ է տղամարդը այդ դեպքում կոչվել ֆեմինիստ: Եթե դիտարկենք ֆեմինիզմը որպես կանացի շարժում՝ կանանց իրավունքների և ազատության համար, ապա տղամարդը կարող է լինել դաշնակից և համախոհ: Ավելի հստակ հենց ֆեմինիստուհիները նման տղամարդկանց համար օգտագործում են «պրոֆեմինիստ» տերմինը:
            Եվ եթե խոսենք գենդերային հավասարության շարժման մասին, ապա այստեղ նույնպես տղամարդիկ տեղ ունեն: Խոսքը միայն կանանց խտրականության մասին չէ, որովհետև հայրիշխանական կարծրատիպերը երբեմն խանգարում են հենց տղամարդկանց: Նրանց նույնպես բաժին է հասնում սահմանափակ դեր՝ («հայթայթող», «ուժեղ սեռ») «իսկական» տղամարդու հստակ բնութագրերով: Օրինակ, հայրիշխանական գաղափարախոսության մեջ տղամարդը ուժեղ զգացմունքների կամ թուլության իրավունք չունի («տղաները չեն լացում», «քեզ մի պահիր աղջնակի պես»), չպետք է զբաղվի «կանացի» գործերով, ինչպիսիք են օրինակ ուտելիք պատրաստելը կամ երեխային դաստիարակելը, և ավելի լավ կլինի, որ նա չընտրի «ոչ տղամարդկային» մասնագիտություն (օրինակ, մատնահարդար կամ սինխրոն-լողորդ):
            Կա կարծիք, որ տղամարդիկ չեն կարող օգուտ տալ ֆեմինիստական շարժմանը (եթե նույնիսկ դա Բենեդիկտ Կամբերբետչն է), քանի որ ցանկացած դեպքում չեն կարող լիովին ձերբազատվել հայրիշխանական դրվածքից ու արտոնություններից:

Իսկ կարելի՞ է կիսել ֆեմինիզմի գաղափարները, բայց անընդհատ չհայտարարել դրա մասին


            Ֆեմինիզմը դառնում է ավելի ու ավելի հայտնի, ինչպես անհատական տեսակետների համակարգը, որտեղ ֆեմինիստուհի լինելու համար պարտադիր չէ լինել ակտիվիստ, այսինքն մասնակցել բողոքի ցույցերի կամ հրապարակայնորեն պաշտպանել կանանց իրավունքները նաև ԶԼՄ-ներում կամ Ֆեյսբուքում: Այստեղ վիճելի հարց է առաջանում այն մասին, որ արդյո՞ք ֆեմինիզմը կարող է լինել «հարմարավետ», «անհատական», թե՞ ամեն դեպքում այն անբաժան է քաղաքականությունից ու սուր թեմաներից: Էությունն այն է, որ կարելի է կարևոր համարել կանանց իրավունքներն ու խնդիրները, և չխոսել այդ մասին, որը սակայն այդքան էլ օգուտ չի տա:
            Ամեն դեպքում ֆեմինիստական ոսպնյակը օգնում է նկատել կանանց հասցեագրված ինչպես ուղիղ խտրականությունը կամ բռնությունը, այնպես էլ ֆիլմերում կանացի գլխավոր դերերի պակասը, սեքսիզմը մամուլում կամ զրուցակցի խոսքերում, և այդ ամենը անխուսափելիորեն ռեակցիա է առաջացնում: Այդ իսկ պատճառով ֆեմինիզմը ենթադրում է ավելի ակտիվ դիրք, իսկ դրա սահմանները յուրաքանչյուր կին (կամ տղամարդ) իր համար ինքն է որոշում:


Կարդացեք նաև․



Ռուսաստանում վաղուց հավասարություն է: Եթե կնոջ մոտ ինչ-որ բան չի ստացվում, խնդիրը միայն իր կարողությունների մեջ է, այլ ոչ թե նրանում, որ նա կին է:


            Չնայած XX դարի ամուր կանացի շարժմանը, այն փաստը, որ ընտրական իրավունք ռուս կանայք ստացել են ավելի շուտ, քան գերմանուհիներն ու ֆրանսուհիները, իսկ սովետական կինը կարող էր դառնալ տիեզերագնաց կամ տրակտորի վարորդ (1930-1950-ականներին թույլատրվում էր նաև «ծանր» մասնագիտություններ, բայց հենց այդ ժամանակներում արգելված էին աբորտները), ԽՍՀՄ-ում, ըստ էության, ֆեմինիզմ չի եղել: Համարվում է, որ կանայք (տղամարդիկ նույնպես) ունեին ոչ այնքան իրավունքներ ու ազատություն, որքան որ պարտականություններ: Եվ կանայք ոչ միայն  ջանում էին տղամարդկանց հավասար, այլև վարձատրվող աշխատանքից բացի իրենց ուսերին էր դրվում նաև բոլոր «կանացի» գործերը՝ տնային գործերից մինչև երեխաների դաստիարակություն:
            Խնդիրն արդիական է մինչ այսօր, և այդ առումով պատկերը Ռուսաստանում այնքան էլ չի տարբերվում համաշխարհայինից: 2016 թ.-ին հետազոտողները հավաքել են տվյալներ 217 երկրներից, և պարզել, որ մաքրության աշխատանքները, սննդի հարցերը, երեխաների և ծեր ծնողների խնամքը ընկած է կնոջ վրա ամբողջ կյանքի ընթացքում որպես 23 տարվա հավելյալ աշխատանք, որից տղամարդիկ հիմնականում ազատված են: Վերջին տվյալների համաձայն, կանայք կատարում են երկու անգամ ավելի շատ տնային աշխատանք, քան տղամարդիկ, ընդորում հաճախ դրա պատճառով հրաժարվում են կարիերայից կամ կրթությունից:
            Կանանց մասնագիտական գործունեությունը սահմանափակում են նաև գենդերային կարծրատիպերը: Եվ չնայած սեռային և տարիքային խտրականությունները աշխատանքում արգելված են Ռուսաստանում,  այն առաջատարներից է կանանց համար փակ մասնագիտությունների առումով, իսկ շատ ընկերություններ դեռ նախընտրում են ուսումնասիրել կոնկրետ տղամարդկանց համար նախատեսված պաշտոնները (այդ թվում նաև ղեկավարող): Կանանց ավելի դժվար է ճանաչման հասնել գիտության բնագավառում, և, իհարկե, պահպանվում է աշխատանքի վճարման գենդերային դիսբալանսը:
            Բացի դրանից, տարածված է կարծիք, որ կյանքում հաջողության հասնելու համար, որոշակի «կանացի երջանկության» համար, կնոջն անհրաժեշտ են սեր և ընտանիք, իսկ կարիերան երկրորդական է կամ էլ ընդհանրապես վնասում է: Այդ իսկ պատճառով, այն պնդումը, որ կանանց առաջ բաց են բոլոր դռները, նրանց ոչինչ չի խանգարում և ամեն ինչ կախված է նրանց կարողություններից, անորոշ է:

Ինչի՞ է հասել ֆեմինիզմը


            Ընտրական իրավունք, բարձրագույն կրթություն, հնարավորություն կառավարելու երեխա ունենալու իրավունքը, աշխատելու իրավունք և ունենալ անշարժ գույք, զբաղվել քաղաքականությամբ կամ ֆուտբոլով, զբաղեցնել ղեկավարող պաշտոններ.մեծամասամբ այն ամենը, ինչ կարողանում են անել կանայք, համարվում է իրենց իրավունքների համար պայքարի արդյունքը:
            Եթե կանանց հնարավորությունների ընդլայնումը թվում է ոչ համոզիչ, ապա կան հետաքրքիր թվեր. 91 երկրների տվյալների համաձայն, որոնք հավաքվել են 2016 թվականին, կանանց մասնակցությունը ընկերության կառավարման մեջ մեծացնում է բիզնեսի շահութաբերությունը: Դա հաստատում են նաև ՄԱԿ-ի տվյալները.կանանց շրջանում զբաղվածության և կրթության աճը ուղղակիորեն ազդում է տնտեսության աճի վրա: Ավելին, որքան լավն է կնոջ կրթությունը, այնքան ցածր է մանկական մահացության տոկոսը:

Ապա ինչի՞ համար են շարունակում պայքարել ֆեմինիստուհիները: Արդյո՞ք նրանք արդեն չեն հասել ամեն ինչի:


            Ցավոք, ոչ: Կանանց և տղամարդկանց աշխատանքային վճարման տարբերությունից բացի (Եվրոստատի տվյալների համաձայն, երկրների և տարիքի հետ կապված տարբերությունը կարող է կազմել 0,5 %-ից մինչև 52,9%), շատ երկրներում ընտանեկան բռնությունը դեռևս մեծ խնդիր է, որը ,սակայն, ոչ բոլորն են համարում հանցագործություն, և բռանաբարությունը, որում հաճախ մեղադրում են ոչ թե բռնաբարողներին, այլ հենց տուժողին (Ռուսաստանում, ըստ «Քույրեր» կենտրոնի վիճակագրության, սեքսուալ բռնության զոհ դարձածներից միայն 10-12 %-ն է դիմում ոստիկանություն, մնացածը լռում են՝ որպես կանոն ամոթից կամ էլ վախից): Գոյություն ունեն հայրիշխանական սովորույթներ, ինչպիսիք են պարտադրաբար ամուսնությունները, սպանությունները պատվի համար կամ կանանց սեռական օրգանների վիրահատություններ (օրինակ, կլիտորի հեռացում՝ սեքսուալությունը ճնշելու նպատակով), աբորտների արգելք կամ քննարկում, կանանց օգտագործում սեռական նպատակներով և այլն:
            Իհարկե, կանանց կարգավիճակը կարող է տարբերվել միմյանցից տարբեր մշակույթներում և երկրներում: Ըստ 2016-ի տվյալների, որոնք ներկայացվել են Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի ընթացքում, հավասար իրավունքները լավագույն ձևով պահպանվում են Իսլանդիայիում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում: Ռուսաստանն այդ ցուցակի մեջտեղում է՝ 75-րդ տեղում, իսկ շարքը եզրափակում են Սաուդյան Արաբիան, Սիրիան, Պակիստանը և Եմենը, որտեղ կանանց 92%-ը չունի մշտական անձնական եկամուտ:

MEDUZA

Տարածել