Ինչ նախագծեր ու ծրագրեր է իրականացրել այն բարերարը, ում Ադրբեջանը ցանկանում է դատապարտել ցմահ (տեսանյութ)
12/16/2024

Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Ամիսներ առաջ Newmag-ը հայերեն հրատարակեց «Ռուբեն» գիրքը, որն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է՝ ուղղված աշխարհին։
Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցած 20 տարում նախաձեռնել և իրականացրել է շուրջ 700 միլիոն դոլար արժողության 700 նախագիծ։ Forbes-ի տվյալներով՝
- 202 միլիոն դոլար հատկացվել է կրթության ոլորտին,
- 68 միլիոն դոլար՝ մարդասիրական նախաձեռնություններին,
- 20 միլիոն դոլար մշակույթին և պատմամշակութային ժառանգության պահպանմանը,
- 108 միլիոն՝ զբոսաշրջային, քաղաքաշինական նախագծերին,
- 13 միլիոն գիտության, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին:
2001 թվականին հիմնադրված «Հայաստան 2020» նախագծով աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերությունների հետազոտություններ են կատարվել 14 թեմայի շուրջ։ Մշակվել է Հայաստանի զարգացման 4 սցենար:
Ռուբեն Վարդանյանի իրականացրած Ամենահայտնի նախագծերն են՝
- UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնումը
- Տաթևի վերածնունդ նախագիծը. կառուցվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, նորոգվեց վանականհամալիրը, աջակցություն տրվեց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը
- Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը
- Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամը
- ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոց Ռուսաստանում
- «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը Հայաստանում
- Ռուբեն Վարդանյանը նաև հոգևոր ու պատմամշակութային նախագծեր է իրականացրել.
- Մոսկվայի հայկական գլխավոր եկեղեցու համահիմնադիրն է
- Թբիլիսիի հայկական գլխավոր տաճարի վերականգնողներից մեկը
- Գյումրիում նախաձեռնել է պատմամշակութային վերականգնողական բազմաթիվ նախագծեր
- Աջակցել է Հայաստանում բազմաթիվ եկեղեցիների վերականգնմանը
Անցած 20 տարում Ռուբեն Վարդանյանի մեծածավալ նախաձեռնություններ է իրականացրել նաև Արցախում։ 2008 թվականին նա միացավ 700 հարսանիքի նախագծին, նախաձեռնեց եկեղեցիների ու նաև Շուշիի մզկիթի վերականգնումը: Արցախի շրջափակման ծանր օրերին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը բարեգործական ու սոցիալական ծրագրեր էր անում, դիզվառելիքի և բենզինի բացակայության պայմաններում էլեկտրամոբիլով հիվանդանոց էր տեղափոխում հղի կանանց, երկու սոցիալական-բարեգործական ճաշարանում արցախցիները սնվում էին:
Ռուբեն Վարդանյանի հարյուրավոր նախագծերն ու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի զարգացմանն ու բարգավաճման ուղղված հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումները ոչ այնքան ու ոչ միայն փողի, որքան հայկական աշխարհը միավորելու համար է: Ոգեշնչում ու կապում է իրարից անկախ հայ ձեռնարկատերերի ու բարերարների՝ հանուն Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության:
Կարդացեք նաև

Ալինա Գասումյանովա
Վլադիսլավ Գասումյանով
10800 ֏
Նկարագրություն
Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։
Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։ Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական արժեքներն առաջ մղելուգործին:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
