Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Էլենա Ֆերանտեի «Կորած երեխայի պատմու

Տեղի ունեցավ Էլենա Ֆերանտեի «Կորած երեխայի պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

12/17/2024

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանում բեսթսելլեր դարձած Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» գրքի 4-րդ մասը՝ «Կորած երեխայի պատմությունը»։ Վեպի առաջին հատորը՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», ըստ The New York Times-ի, 21-րդ դարի լավագույն գիրքն է։

Դարի լավագույն 100 գրքերի ցանկում է նաև չորրորդ հատորը՝  «Կորած երեխայի պատմությունը»։ Գրքի խմբագիր Աննա Բախշյանը ներկայացրեց քառագրության հաջողության պատմությունը. «Ֆերանտեն իր քառահատոր սագայով սենսացիա առաջացրեց ամբողջ աշխարհում։ Գիրքն ընթերցողների մեծ բանակ ունի, նույնիսկ ձևավորվել է «ֆերանտեմանիա» հասկացությունը»։

Գրքում արծարածվում են համամարդկային թեմաներ՝ սեր, խանդ, ընկերություն, դավաճանություն, մարդկային արատները, բայց Ֆերանտեն այս բոլոր թեմաներին անդրադառնում է շատ խորքային, միաժամանակ ներկայացնելով 50-ականների Իտալիայի կյանքը, սոցիալական ու քաղաքական փոփոխությունները։ Գրքի խմբագիր Աննա Բախշյանն ասում է, որ Ֆերանտեն, որպես գրող, նույնպես բացառիկ կերպար է, նա մինչև այժմ չի բացահայտել, թե ով է ինքը։ Ենթադրվում է, որ Էլենա Ֆերանտե անուն-ազգանունը գրական կեղծանուն է. 

«Լրագրողները փորձել են բացահայտել, թե իրականում, ով է գրողը, բայց այս պահին միայն կարծիքներ կան։ Չորրորդ հատորն իր իրադարձություններով, երկու կանանց ընկերության շրջադարձերով գերազանցում է նախորդ երեք հատորները։ Ամեն ինչ ավելի թեժ է։ Եթե առաջին հատորում կանանց մանկությունն ու պատանեկությունն է, հետո արդեն երիտասարդությունը, այս գրքում ընկերուհիների հասունության, դեպի ծերություն գնացող շրջանն է։ Կյանքի բովով անցած, բազմաթիվ դժվարություններ հաղթահարած կանայք անցել են քաղաքական ու սոցիալակական տարբեր իրավիճակներով, ու այս ամենին գումարած ամուսնություն, երեխայի ծնունդ, դավաճանություն ու բաժանություն։ Ու այս ամենով հանդերձ, նրանց ընկերությունը շարունակվում է»։

Newmag հրատարակչությունը նեապոլիտանական քառահատորի առաջին գիրքը՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», հրատարակել էր 2021 թվականին։ Երկրորդ հատորը «Նոր ազգանվան պատմությունն» էր, երրորդը՝ «Հեռացողների ու մնացողների պատմությունը»։ «Կորած երեխայի պատմությունը» քառահատորյակի եզրափակիչ մասն է։ Հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը ներկայացրեց գրական ֆենոմեն համարվող գիրքը. 

«Գիրքը պարզապես երկու կանանց ընկերության ու կյանքի պատմությունը չէ։ Սա պատմություն է սիրո, վերելքների, կյանքում սեփական ես-ը գտնելու, չձուլվելու, ճահճի պես ներքաշող միջավայրից դուրս պրծնելու մասին։ Գրքում կկարդանք նաև հավերժական համարվող հայրերի ու որդիների խնդրի մասին։ Շատ հետաքրքիր է նաև 50-ականների Իտալիայի սոցիալական, քաղաքական կյանքը, ինչպես են աշխատում արհմիությունները, ինչ բռնության են ենթարկվում գործարանների աշխատողները։ 

Գրքում Նեապոլի աղքատ արվարձանն է, որտեղ մարդիկ հայհոյում են ու բռնության ենթարկում իրենց հարազատներին, որտեղ մարդիկ երբեք չեն տեսել ծովը ու չեն էլ ուզում դուրս գալ ճնշող միջավայրից։ Իրենց միջավայրից կարողանում են դուրս գալ երկու ընկերուհիները, հասնել հաջողության։ Տաղանդավոր Լիլան սկզբում հետաքրքրվում է կոշիկի դիզայնով, հետո ղեկավարում է համակարգչային ընկերություն։ Աշխատասեր Էլենան դառնում է հայտնի գրող, դասախոս։ Բայց երկու կանայք էլ կյանքի տարբեր փուլերում ու նաև վեպի ավարտին միևնույն է վերադառնում են իրենց արվարձան»։

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» քառահատորյակն ամբողջ աշխարհում վաճառվել է տասը միլիոն օրինակով, ու դարձել համաշխարհային բեսթսելլեր։ Հայ ընթերցողը նույնպես մեծ ոգևորությամբ ընթերցեց գիրքը՝ դառնալով համաշխարհային «ֆերանտեմանիա» թրենդի մի մաս։

Կարդացեք նաև

Տարածել

Կորած երեխայի պատմությունը [Գիրք 4]
Կորած երեխայի պատմությունը [Գիրք 4]

Էլենա Ֆերանտե

6800 ֏

Նկարագրություն

«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:

Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց էբայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերիբամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ

Հեռացողների եւ մնացողների պատմությունը [Գիրք 3]
Հեռացողների եւ մնացողների պատմությունը [Գիրք 3]

Էլենա Ֆերանտե

6800 ֏

Նկարագրություն

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է:

Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:

Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն:

Նոր ազգանվան պատմությունը [Գիրք 2]
Նոր ազգանվան պատմությունը [Գիրք 2]

Էլենա Ֆերանտե

6800 ֏

Նկարագրություն

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:

«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:

Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Իմ հանճարեղ ընկերուհին
Իմ հանճարեղ ընկերուհին

Էլենա Ֆերանտե

6800 ֏

Նկարագրություն

Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։

Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: