Բարի վերադարձ Ֆերանտեմանիա. Նեապոլիտանական քառագրության վերջին գիրքը հրատարակվել է հայերեն (թրեյլեր)
12/13/2024

Համաշխարհային բեսթսելլերը՝ հայերեն: Վեպը, որ թարգմանվել է չորս տասնյակ լեզուներով և վաճառվել ավելի քան տասը միլիոն օրինակով, այսօր հասանելի է հայ ընթերցողին: Newmag հրատարակչությունը 2021 թվականից սկսած հաջողությամբ իրականացրել է քառագրության բոլոր մասերի հայերեն թարգմանությունը:
Չորս տարում՝ չորս գիրք: Երկու կանանց դրամատիկ ընկերության պատմություն, որ շարունակվել է 60 տարի: Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» քառագրության վերջին՝ չորրորդ մասը՝ «Կորած երեխայի պատմությունը», հասանելի է հայ ընթերցողին:
The New York Times-ի գնահատմամբ՝ «Իմ հանճարեղ ընկերուհին» 21-րդ դարի լավագույն գրական ստեղծագործությունն է։ Էլենա Ֆերանտեն աշխարհի ամենաընթերցվող հեղինակներից է, որը նախընտրում է մնալ անանուն՝ չհայտնվելով հանրության առաջ:
Նրանց ընկերությունը՝ սկսած դպրոցական նստարանից մինչև ծերություն, լի է մրցակցությամբ, խորը հիացմունքով, ամոթով և նախանձով: Աղքատ նեապոլիտանական արվարձանում ծնված աղջիկները՝ կռիվ են տալիս հասարակական կարծրատիպերի և բռնի միջավայրի դեմ:
Քառագրության եզրափակիչ հատորը՝ «Կորած երեխայի պատմությունը», ամբողջացնում է Էլենայի և Լիլայի կյանքի պատմությունը: Այն սպասված է, սկանդալային և խորաթափանց:
Լիլան՝ ձեռներեց, Էլենան՝ գրող, երկուսն էլ փորձում են փախչել իրենց արմատներից, բայց Նեապոլի «մութ հմայքը» նրանց միշտ վերադարձնում է իրենց ակունքներին: Այս վեպն ավելին է, քան սովորական գրական ստեղծագործություն: Այն կյանքի, սիրո, ընկերության և դասակարգային հասարակության խոր ուսումնասիրություն է:
Քառագրության բոլոր գրքերն իտալերենից հայերեն է թարգմանել Ջեննի Ֆիլյանը։ «Կորած երեխայի պատմությունը» արդեն հասանելի է newmag.am կայքում, շուտով այն կարող եք գնել նաև գրախանութներից։
![Կորած երեխայի պատմությունը [Գիրք 4]](https://newmag.am/public/assets/images/books/2e5ef878f4a1ccea269d40844b90314e.jpg)
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:
Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց է, բայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերի, բամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ:
![Հեռացողների եւ մնացողների պատմությունը [Գիրք 3]](https://newmag.am/public/assets/images/books/bafbb307fb52f88ba2329c4e71b99ce6.jpg)
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է:
Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:
Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն:
![Նոր ազգանվան պատմությունը [Գիրք 2]](https://newmag.am/public/assets/images/books/27fd555e524858060594b614a3ebc938.jpg)
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:
Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:
Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
