ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց Մանուշյանների առաջին հուշագիր,

Բացառիկ հարցազրույց Մանուշյանների առաջին հուշագիր, պոետ Մարկ Դըլուզի հետ (տեսանյութ)

12/20/2024

newmag-y-n

Երբ Միսաք Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, Հայաստանից վերադառնում է Ֆրանսիա, հրավիրում է երիտասարդ գրող Մարկ Դըլուզին։ Դլուզին մեկ ամիս նրա տանը լսել է Միսաքի մասին պատմություններն ու գրի առել։ Newmag-ի հրատարակած «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրությունում նա գրել է վերջաբան, որտեղ պատմել է, թե ինչպես ու որտեղ են հանդիպել Մելինեի հետ, ինչպես է լսել նրա պատմություններն ու գրի առել։ Հրատարակչությունը զրուցել է Մարկ Դըլուզի հետ։

Միսաք Մանուշյանի մասին նրա կնոջ՝ Մելինեի հուշերը կես դար առաջ նրանից լսել ու գրի է առել Մարկ Դըլուզին։ Նրանք հանդիպում էին Մելինեի տանը՝ Փարիզի 9-րդ թաղամասում, Կոնդորսե փողոցի վրա գտնվող նրա բնակարանում.

«Գիտեք, սրանք 50 տարվա հուշեր են։ 50 տարին երկար ժամանակ է։ Հիշողությունները շատ հեռվից են գալիս։ Նա ինձ համար միշտ թեյ էր պատրաստում, փոքրիկ թխվածքաբլիթներ, այդ ամենը դնում էր փոքրիկ կլոր սեղանին, մենք նստում էինք լուսամուտի մոտ, ես միացնում էի իմ ձայնագրիչը, ինչպես նա էր ասում՝ «քո այդ մեքենան», երբեմն էլ ասում էր՝ «անջատիր քո այդ մեքենան», քանի որ ուզում էր ինձ ինչ-որ բաներ ասել... »։

Միսաքի մասին Մելինեի հուշերն առաջին անգամ տպագրվել են կես դար առաջ։ Գիրքը կոչվում էր «Մանուշյան»։ Newmag֊ի վերահրատարակած գրքում ընդգրկվել են նոր փաստաթղթեր, նոր փաստեր ու նոր բացահայտումներ Ֆրանսիայի հայ ազգային հերոսի մասին.

«Մելինեին երկու անգամ եմ տեսել արտասվելուց. Առաջին անգամ, երբ պատմում էր, թե ինչպես է պատերազմի ժամանակ ստիպված ընդհատել հղիությունը։ Դա ինքն էր որոշել, Միսաք Մանուշյանը համաձայն չի եղել։ Երկրորդ անգամ Մելինեն արտասվեց, երբ պատմում էր, թե ինչպես է Հայաստանից հեռանալիս մի տղամարդ իրեն մանուշակներ նվիրել՝ ասելով, որ այդ ծաղիկն իր աչքերի գույնն ունի»։

 

Դըլուզին վստահ է, որ այս գրքի շնորհիվ բոլորը կճանաչեն Մանուշյան պոետին, մտավորականին։ Ցավում է, որ Ֆրանսիան գիտի միայն ազատության մարտիկ Միսաքին.

«Միսաքը զինվորական չէր։ Նա պայքարի մարտիկ էր, քաղաքական մարտիկ, բայց ռազմական գործիչ չէր, նրա բնույթի մեջ չէր մարդ սպանելը, կռվելը, զենք կրելը։ Ամենևին։ Նա դա արել է անհրաժեշտությունից դրդված։ Հերոսի պատմական կերպարը կարծես ճնշել է հումանիստի կերպարին, և դա անձնապես ինձ համար ցավալի է»։

Գրքի բնօրինակն ու առաջին տարբերակը հրատարակվել է 1974 թվականին։ Այն վաղուց սպառվել է։ Բայց 2023 թվականին ֆրանսիական «Պարանտեզ» հրատարակչությունը գիրքը նորից հրատարակեց։ Հրատարակչության բաժնի ղեկավար, թարգմանիչ Հուրի Վարժապետյանի խոսքով, այդ տարբերակում ընդգրկել են նոր փաստաղթեր, փաստերու նոթեր.

«Առաջին մասը Մելինեի հուշերն են, նոթեր ավելացրեցինք։ Երկրորդ մասում կան փաստաթղթեր բացառիկ, որ բնավ չեն հրատարակվել, շատերը նույնիսկ չգիտեն, որ կան նման փաստեր»։

«Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես Միսաք Մանուշյանը դարձավ դիմադրության շարժման գլխավոր դեմքերից մեկը։ Պատմական, հետաքննական ու լրագրողական այս հուշագրությունը կպատմի Միսաքի ու Մելինեի, նրանց ապրած ժամանակաշրջանի մասին։

Կարդացեք նաև

Տարածել

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

Մելինե Մանուշյան

7800 ֏

Նկարագրություն

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։  Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։