ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»

Տեղի ունեցավ «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

11/04/2024

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Միսաք Մանուշյանի կնոջ` Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրությունը։ Գրքում տեղ են գտել անտիպ պոեզիա, նամականի, արխիվ, բացառիկ լուսանկարներ։

«Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի թարգմանիչ Լիլիթ Բլեյանը պատմեց, որ ընդամենը մի քանի օր առաջ է եղել Փարիզի պանթեոնում, որտեղ վերահուղարկավորվել են Միսաք ու Մելինե Մանուշյանները. «Մանուշյանը Ֆրանսիայում շատ հայտնի է։ Դիմադրության շարժման մասին հիմա ֆրանսիական ոգին բարձրացնելու համար շատ է նա քննարկվում։ 

Պանթեոնում՝ մուտքի մոտ, Մանուշյանի խմբի բոլոր անդամների անունները գրված են։ Միսաքը Հայաստանում երբեք չէր եղել, Հայաստանը երազանք էր։ Մելինեին իր վերջին նամակում գրել է, որ գրական ժառանգությունը թողնի Հայաստանին։ Մելինեն Միսաքի գնդակահարությունից հետո եկել է ու երկար ժամանակ չի կարողացել հետ գնալ Ֆրանսիա, հանդիպել իր քրոջը։ Սա գիրք է «երկու փոքրիկ որբուկների» բարդ ճակատագրի մասին»։

Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրությունն առաջին տարբերակը հրատարակվել է Մանուշյանի մահից երեսուն տարի հետո։ Եվս 50 տարի անց՝ անցյալ տարի, հրատարակվեց Մարսելում, ու այս տարի Newmag հրատարակչությունը նհուշագրությունը հայերեն թարգմանեց ու հրատարակեց. «Գիրքը երկու մասից է բաղկացած։ 

 

Առաջին մասում Մելինեի հուշերն են, երկրորդ մասում փաստաղթեր են, լուսանկարներ։ Մեր հրատարակության մեջ կա մեկ բոնուս։ Երբ Մելինեն Հայաստանից վերադառնում է Ֆրանսիա, հրավիրում է երիտասարդ գրող Մարկ Դըլուզին։ 

Մեկ ամիս նրա տանը լսել է Միսաքի մասին պատմություններն ու գրի է առել։ Դըլուզին հիմա 80 տարեկան է, մենք նրան խնդրել ենք գրքի համար գրել վերջաբան, որտեղ նա պատմել է, թե ինչպես ու որտեղ են հանդիպել Մելինեի հետ, ինչպես է լսել նրա պատմություններն ու գրի առել»։ 

Գրքում ընթերցողները, պատմաբաններն ու մասնագետները ոչ միայն կտեսնեն, թե ինչպես Մելինեն ու Միսաքը դարձան ֆրանսիական դիմադրության շարժման անդամներ, այլ նաև կարևոր ու բացառիկ փաստաղթեր, լուսանկարներ։ 

«Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրության խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է. «Գրքի միջոցով կհասկանանք, թե ինչու էին Մանուշյանն ու իր զինակիցները կռվում հանուն Ֆրանսիայի։ Իրականում, նրանք կռվում էին ոչ միայն Ֆրանսիայի համար, այլ նաև Հայաստանի համար, հանուն իրենց ընտանիքի ու կորցրած հայրենիքի։ 

Չէ՞ որ Մանուշյանի ընտանիքը նույնպես դարձել էր ֆաշիզմի, անհանդուրժողականության զոհ։ Միսաքը մեծացել է Լիբանանի որբանոցում։ Որբանոցում, երբ լսել են Հայաստանի երկրաշարժի մասին, իրենք հրաժարվել են իրենց մեկ օրվա ուտելիքից, որպեսզի այդ գումրն ուղարկեն Հայաստան»։

Գրքի գլխավոր գործընկերն Ազնավուր հիմնադրամն է։

Կարդացեք նաև

Տարածել

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

Մելինե Մանուշյան

7800 ֏

Նկարագրություն

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։  Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։