BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

5 ապացուցված պատճառ՝ կարգապահ դառնալու համար

5 ապացուցված պատճառ՝ կարգապահ դառնալու համար

Կեղտոտ և թափթփված բնակարան, գրասեղան՝ թղթե բուրգերով և անպետք իրերով, հետոյին թողնված անթիվ-անհամար գործեր և չկարդացած էլ. նամակներ. սա հոգեկան և ֆիզիկական թափթփվածության ախտանիշներն են:
 Հետազոտությունների համաձայն, այս վիճակը վատ է ազդում մարդկանց բարեկեցության, առողջության  և մտավոր հնարավորությունների վրա՝ հանգեցնելով սթրեսի:
Ներկայացնում ենք 5 պատճառ` ինչու պետք է սիրել մաքրությունը և կարգապահությունը:

Թափթվածությունը նվազեցնում է բարեկեցության մակարդակը


Ամերիկացի գիտնականները պարզել են, որ թափթփված կենցաղը բացասական է ազդում մարդկանց ինքազգացողության վրա:  Տունը մենք ընկալում ենք՝ որպես կոմֆորտի և հանգստի կղզի: Երբ այն թափթփված է, օտարանում է:
Տանը նոր իրեր ձեռք բերելու գայթակղության հետևանքով որոշները դառնում են անպետք:  Արդյունքում զրկում ենք բնակարանում ազատ տարածություն ունենալու հնարավորությունից:

Թափթփված կենցաղը նպաստում է վնասակար սննդակարգին


Ամերիկացի և ավստրալիացի հետազոտողների համոզմամբ, մարդիկ երեք անգամ ավելի շատ են ուտում անառողջ սնունդ, եթե նրանց շրջապատը թափթված է: Հետազոտության շրջանակում նրանք մի խումբ մարդկանց տեղավորել էին մաքուր, մյուս մասին՝ թափթված բնակարաններում: Մաքուր սենյակում գտնվողները կերել էին քիչ թխվածքաբլիթ (38կկալ), թափթփված սենյակում եռակի անգամ ավելի շատ (սննդի կալորիականությունը հասել է մինչև 103 կկալ):

Խառնաշփոթը ազդում է հոգեկան առողջության վրա


Հետազոտողների կարծիքով, աշխատատեղում կոմֆորտն անհրաժեշտություն է մարդու պսիխոհիգիենայի համար: Մտավոր և ֆիզիկական կոմֆորտը փոխլրացնում են իրար, և ներդաշնակության հասնելու համար պետք է թագավորի կարգուկանոնը: Նույնիսկ չկարդացած էլ. փոստը կարող է առիթ դառնալ խուճապային տրամադրության համար:

Թափթվածությունը խանգարում է տեսողական ընկալմանը


Հետազոտողների ուսումնասիրության համաձայն, ֆիլմի դիտման ժամանակ բարդ է կենտրոնանալ կերպարների դեմքի վրա, երբ կադրում շատ են անպետք իրերը, հատկապես երբ դերասանները հեռու են գտնվում տեսախցիկից: Առօրյայում էլ ավելի բարդ է նկատել դիմացինի էմոցիաները, անպետք իրերով լցված սենյակում:

Հոգեկան թափթվածությունը խանգարում է մտածել


Հոգեկան թափթփվածության հետևանքով  մարդ չի կարողանում առանձնացնել կարևոր ինֆորմացիան անկարևորից: Խառնաշփոթը նվազեցնում է խնդիրների լուծման արագությունը և էֆեկտիվությունը: Ուղեղը արտադրելով լրացուցիչ տվյալներ, սկսում է դանդաղ աշխատել:
Խառնաշփոթը խանգարում է ապրել հարմարավետության շրջանակում, ներդաշնակ կյանք ունենալու համար նախևառաջ  պետք է մաքրել և կանոնակարգել շրջապատող միջավայրը:

Տարածել