BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կապտամազ հայտնիները. ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց կապույտ

Կապտամազ հայտնիները. ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց կապույտ թրենդը

Ջուլիետ Լյուիս


Ջուլիետ Լյուիսի վարսերի նոր գույնն ազդարարեց նոր թրենդ Հոլիվուդում: Քեթի Փերիից և Գվեն Սթեֆանիից մինչև Քեյթ Ուինսլեթ՝ աստղերը կապույտ ներկեցին մազերը:

Քեթի Փերի


Օսկարի նոմինացված դերսան-երգչուհին հրաժարվեց իր մուգ, փանք ռոք խոպոպներից` հանուն պայծառ կապույտի: Լոս-Անջելեսում կայացած «Ավելին, քան ընկեր» ֆիլմի պրեմիերային նա ներկայացավ երկերանգ սանրվածքով: Լյուիսը միշտ էլ կամակոր էր եղել, այնպես որ սանրվածքը նույնպես բացառություն չէր:

 
Փոփ-աստղ Քեթի Փերիի մազերը կապտեցին նրա ամենամեծ հիթերից մեկի՝ «California Gurls» երգի տեսահոլովակում: Սա, իհարկե, անակնկալ տրանսֆորմացիա չէր: Դրանից առաջ նա արդեն հասցրել էր կարճամազ շիկահերի վերածվել, երբ դեռ Քեյթի Հադսոն անունն էր կրում: Հետո եկավ էմոյի կերպարը՝ սև սաթե մազերով:

Գվեն Սթեֆանի


Մինչև կդառնար դիզայներ և ֆեշն դեմք, Գվեն Սթեֆանին ավելի հայտնի էր որպես «No Doubt» խմբի մենակատար: Կալիֆոռնիացի տղաների մեջ նա միակ կինն էր և պետք է ինչ-որ կերպ աչքի ընկներ: MTV Movie Awards 1998-ին  L.A.M.B.-ի լեդին ի ցույց դրեց իր ներսում թաքնված Հարուջուկու աղջկան իր ողջ ֆուտուրիստիկ համալիրով՝ կերպարն ամբողջացնելով կապույտ վարսերով:
«Մեկ՝ պլատինե, մեկ՝ վարդագույն, մեկ էլ դառնում է բոսորագույն: Ահա թե ինչու է նա այդքան զվարճալի»,- ասում է ստիլիստ Սյուզան Քոֆմանը:

Էդրիան Բրոդի


Չնայած նա առավել հայտնի է «Դաշնակահարը» ֆիլմում խաղացած իր դերով, «Բլում եղբայրները» ֆիլմում նա փայլատակեց նաև իր հետաքրքիր կապույտ մազափնջերով:

Քեյթ Ուինսլեթ


2004-ին էկրան բարձրացավ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմը, որտեղ Քեյթ Ուինսլեթը հանդես եկավ խելառ ու ազատատենչ Կլեմենտինի կերպարում: Հերոսուհու մազերը ներկվում են մի քանի ճչացող գույներով, այդ թվում նաև կապույտով: Հենց կապտահեր Կլեմենտինն էլ հայտնվեց ֆիլմի պաստառներին: Ուինսլեթն այս առիթով ասել էր, որ երջանիկ կլիներ ներկել մազերը, բայց ամեն ինչ ավարտվել էր կեղծամերով:
«Բառացիորեն որոշ օրեր ես կարող էի սկսել կարմիրով, իսկ հետո՝ լանչին վարսերս արդեն կապույտ էին»,- պարզաբանել է դերասանուհին:




Կարդացեք նաև.



Մարք Ջեյքոբս


Որպես հաջողակ ֆեշն դիզայներ Մարք Ջեյքոբսը գիտի, թե ինչպես լինել ոճային, բայց նույնիսկ դա չի կարող բացատրել նրա կապույտ մազերը:
«Կարող եք ասել, միջին տարիքի ճգնաժամ է»,- W ամսագրին ասել էր Ջեյքոբսը, որն այդ ժամանակ 44 էր:
Նրա վարսահարդար ոճաբանն առաջարկել էր ներկել մազերը, երբ լսել էր, որ դիզայներն ուզում է ոճային կտրուկ փոփոխության գնալ:
«Ես տեղը տեղին կապույտ ներկեցի,- W ամսագրին ասել էր Բլեքմորը,- Մարքը հավանեց դա»:

THEDAILYBEAST






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել