ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Kond hօuse-ում տեղի ունեցավ Յանիս Յոնևսի «Յելգավա

Kond hօuse-ում տեղի ունեցավ Յանիս Յոնևսի «Յելգավա 94» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

11/07/2024

newmag-y-n

Հայաստանում գտնվող լատվիացի գրող Յանիս Յոնևսը մասնակցել է իր գրքի շնորհանդեսին։ «Ելգավա94» վեպը հայերեն է թարգմանել ու հրատարակել Newmag-ը։ Եվրոպական մրցանակի արժանացած գործը թարգմանվել է 20 լեզվով։



«Յելգավա 94» գրքի շնորհանդեսը Kond hօuse ակումբում էր։ Գրքի լատվիական շնորհանդեսը նույնպես անցել է հեղինակ Յանիս Յոնևսի սիրելի ակումբներից մեկում։ Մասնակցել են գրքի հերոսները, որոնք իրական կերպարներ են։ Յանիս Յոնևսն ասում է, որ շատերը մոտեցել են ու ասել, որ իրենք նույնպես ներկա են եղել գրքի իրադարձություններին.

«Հաճախ են մարդիկ մոտենում աաում,որ մեզ ինչո՞ւ չես ներառել գրքում կամ էլ խմբագրում են իրադարձությունները, քանի որ իրենք դա մի քիչ այլ կերպ են հիշում»։




Գրքում իրադարձությունները տեղի են ունենում Ելգավա քաղաքում։ 90-ականներից հետո քաղաքում շատ բան չի փոխվել. «Օրինակ, դպրոցում, որտեղ տեղի են ունենում իմ պատմության իրադարձությունները, գիրքը ներառվել է այլընտրանքային ընթերցանության ցանկում։ Երբ փոքր էի, Ելգավան ինձ համար անհետաքրքիր, տգեղ քաղաք էր։ Պատանի ժամանակ սկսեցի սիրել։ Բայց այն տարիներին քաղաքում մի քանի հաստատություն կար՝ Փիլիսոփաների փողոցի վրա գտնվող հոգեբուժարանն ու երկու բանտը։ 


Մյուս հաստատությունը բորսան էր, որը գրքում ներկայացված է։ Դեռահասները հենց այնտեղ էին փնտրում ու գտնում ռոք կատարողների ձայներիզները։ Հետաքրքիր է, որ 90-ականների սերունդը, որը ի տարբերություն ինձ ու իմ հերոսների, ռոք չի լսել, նույնիսկ չի իմացել, որ նման հաստատություն կա։ Այսինքն, այս գիրքը շատ հետաքրքիր բացահայտումներ է անում նաև նույն քաղաքում ապրող մարդկանց համար»։

Յանիս Յոնևսը նկատել է, որ «Յելգավա 94» գիրքը հետաքրքրությամբ են ընթերցում ասօրվա դեռահասներն ու պատանիները, որոնք ինսունականները գիտեն միայն պատմությամբ.



«Զարմանալի է, որ ինձ շատ են գրում երիտասարդ ընթերցողները։ Նրանց դուր է եկել այս պատմությունը։ Իրենք այդ սերնդին չեն պատկանում, բայց ուզում են իմանալ, թե այդ տարիներին, ինչպես են ապրել իրենց հասակակիցները»։

Newmag հրատարակչությունը «Յելգավա 94» գիրքը առաջինն առաջարկել էր կարդալ Նարեկ Բախտամյանին։ Բախտամյանը նույնպես 90-ականների սերունդ է։ Կարծում է, որ այս գիրքը թինեյջերներին կօգնի ավելի հետաքրքիր ու ուրախ ապրել. 


«Չնայած Հայաստանն այդ տարիներին շատ ավելի բարդ իրավիճակում էր, երիտասարդներն էլ ավելի մտահոգ, բայց և այնպես նմանությունները շատ են։ Ես էլ եմ գրքի գլխավոր հերոսի պես երկար մազեր ունեցել, հետևիցս միշտ լսել եմ տարբեր ռեպլիկներ։ Մենք էլ հասնում էինք Ռայկոմ, որ 4000 դրամով մտնեինք ռոք ակումբ»։




Գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը նույնպես կարծում է, որ հայկական ու լատվիական իրականությունը շատ տարբեր են։ Բայց նմանություններ նույնպես կան. « Ինձ, որպես թարգմանչի, հենց այդ տարբերություններն են հետաքրքրել։ Ես ապրել եմ Հայաստանում, գիտեմ «մութ ու ցուրտ» ինսունականները, բայց ես ապրել եմ նաև Լատվիայում ու հետաքրքիր էր ծանոթանալ այդ շրջանի հետ գեղարվեստական գրքի միջոցով։



Կարդացեք նաև

Տարածել

Ելգավա 94
Ելգավա 94

Յանիս Յոնևս

6800 ֏

Նկարագրություն

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: