ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Յելգավա 94» / Newmag-ը հայերեն է հրատարակել Յանի

«Յելգավա 94» / Newmag-ը հայերեն է հրատարակել Յանիս Յոնևսի կուլտային վեպը (թրեյլեր)

11/04/2024

newmag-y-n

Գիրք դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի, հուսահատեցնող ձանձրույթի, ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին։ Newmag-ը ներկայացնում է Լատվիայի ու Եվրոպական Միության գրական մրցանակներ ստացած լատվիական սենսացիոն վեպը՝ «Ելգավա 94»։

«Յելգավա 94» վեպ Լատվիայում հրատարակվել է 2013 թվականին։ Գիրքը ստացել է լատվիական գրականության, Եվրոպական Միության գրականության, Լատվիայի ամենամյա գրական մրցանակներ։ Լատվիայում բեսթսելլեր դարձած կուլտային այս գիրքը թարգմանվել է 20 լեզվով:

Յանիս Յոնևսը լատվիացի գրող է, դրամատուրգ, Լատվիայի մշակույթի ակադեմիայի մագիստրոս։ Գրում է գրախոսականներ ու ֆրանսերենից թարգմանություններ է անում.

Ըստ  Յանիս Յոնևսի, գիրքը ռոքի ու ծանր մետալի ֆոնին իրենց ես-ը ձևավորող 90-ականների երիտասարդության մասին է։ Նրանք ըմբոստանում են ու ընդդիմանում կարգուկանոնին, ուզում են տարբերվել ու գտնել իրենց տեղն այս աշխարհում.

«Գիրքս դեռահասների մասին է։ Մեր երկիրն էլ այդ ժամանակ դեռահաս էր։ Դեռահասները ներքաշվում են մետալ երաժշտության ենթամշակույթ։ Նրանք ասես ապսատմբներ լինեն, որ դուրս են եկել ամբողջ աշխարհի դեմ, որոնց ոչ ոք, կարծես, չի հասկանում: Գրքի հրատարակումից հետո պարզվեց, որ Լատվիայում շատերն են ունեցել նույն ապրումները»։

 

2019-ին նկարահանվեց Յանիսի գրքի համանուն ֆիլմը։ Սցենարի հեղինակը Մատիս Գրիցմանիսն է։ Նա վառ անհատականություն է ու հայտնի դեմք։ Ֆիլմը նկարահանվել է հենց Ելգավայում, որտեղ 90-ականներից հետո շատ բան չի փոխվել։

Հատուկ գրքի հայերեն հրատարակության, շնորհանդեսի համար գրքարշավով Հայաստանում է Յանիս Յոնևսը։ Newmag-ը կազմակերպել է գերհագեցած գրքարշավ։ Երեք օրում Յոնևսը կհյուրընկալվի մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների, կհանդիպի հայ գրողներին՝ մեկ գավաթ գինու շուրջ, տեղի կունենա գրքի շնորհանդեսը, ինչպես նաև մշակութային-ճանաչողական այցեր՝ թանգարաններում, տեսարժան ու պատմական վայրերում։ 

«Ելգավա 94» գիրքը հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը։ շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 6֊ին, 19:00, Kond House-ում։ Սպասվում է գրական-մշակութային երեկո, որի ընթացքում, պահպանելով գրքի շունչն ու ժամանակաշրջանը, կհնչեն նաև 90-ականների համաշխարհային հայտնի հիթերը։ Մուտք ազատ է, գիրքը՝ զեղչով։

Տարածել

Ելգավա 94
Ելգավա 94

Յանիս Յոնևս

6800 ֏

Նկարագրություն

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: