ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Եվրոպական Միության գրական մրցանակակիր

Տեղի ունեցավ Եվրոպական Միության գրական մրցանակակիր Յանիս Յոնևսի գրքի հեռուստաշնորհանդեսը (թրեյլեր)

11/06/2024

newmag-y-n

Newmag հրատարակչությունը ներկայացնում է լատվիական սենսացիոն նոր վեպ 90-ականների մասին։ Գրքի հեռուստաշնորհանդեսը եղել է Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ժամանակ։ Վեպը կոչվում է «Յելգավա 94»։ Այն դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի, ռոքի ու գրանժի ազդեցության մասին է։

«Յելգավա 94» վեպը ստացել է Լատվիայի ու Եվրոպական Միության գրական մրցանակներ, մեկ տարում հրատարակվել է վեց անգամ։ 

Գիրքը հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը, հրատարակել` Newmag-ը։ Այդ կապակցությամբ Յանիս Յոնևսը կայցելի մեր երկիր՝ գրական, մշակութային հագեցած ծրագրով։

Վեպի առաջին ընթերցողը Նարեկ Բախտամյանն է. «Հետխորհրդային մշակույթի մասին է, գրքում նկարագրվող կյանքը նաև մերն է եղել։ Ես 94 թվականին 6 տարեկան եմ եղել, բայց 2000-ականներին դեռ շատ բան չէր փոխվել։ Գիրքը կարդալուց հիշեցի ռոք փառատոները, իմ երկար մազերը, ու ինչպես վեպի հերոսների դեպքում է լինում, ես էլ շատ ռեպլիկներ էի լսում»։

Նարեկ Բախտամյանը կարծում է, որ այս գիրքը թինեյջերներին, որոնք չեն ապրել 90-ականներին, կսովորեցնի, թե ինչպես լինել դեռահաս. «Մեր երիտասարդությունը չափից դուրս լուրջ ու պատասխանատու է, կյանքը պետք է վայելել, այս գիրքը դեռահասներին ցույց կտա, թե ինչպես էին մարդիկ շատ ավելի ծանր ու անհասկանալի ժամանակներում ապրել, վայելել, երազել։ 

Լատվիական ու հայկական իրականության մեջ նմանություններ շատ կան։ Մենք էլ գնում էինք Ռայկոմ, որտեղ ռոք ակումբ կար, մուտքը շատ թանկ էր՝ չորս հազար դրամ, բայց մեզ համար դա շատ կարևոր տեղ էր»։ 


«Յելգավա 94» գրքի հեղինակ Յանիս Յոնևսն ասում է, որ գիրքը դեռահասների մասին է ու նաև Լատվիայի, որը նույնպես 90-ականներին դեռահաս էր։ Հաճախ ասում են, որ գիրքն ինքնակենսագրական է, բայց Յանիսն պնդում է, որ այդպես չէ. «Մոտավորապես 80 տոկոսն է իմ մասին ու ինձ հետ կատարվածի։ 

Գրքի հերոսը գուցե ավելի ազնիվ ու ինքնավստահ է։ Այդ տարիներին ես ուզում էի դառնալ կիթառահար, բայց համբերությունս չբավականացրեց, որ սովորեմ նվագել։ Ըկերներիցս մեկը, որը գրքում «Մահ» անունով հերոսն է, ինձ ասեց, գուցե մի օր գրես այս ամենի մասին։ Փաստորեն, այդպես էլ եղավ»։

«Յելգավա 94» գիրքն առաջին տարում հրատարակվեց 6 անգամ, թարգմանվեց 20 լեզուներով. «Լատվիայում շատերն էին ուզում ինձ հետ նկարվել, այդպես հասկացա, որ գիրքս հայտնի է։ Այնպես ստացվեց, որ դպրոցական տարիքի ընկերներս, նորից սկսեցին հետս շփվել։ Երբ գիրք գրեցի, հիմնական ընթերցողները դարձան դեռահասները, որոնք չէին տեսել 90-ականները, բայց նրանց դուր եկավ իմ պատմությունը»։

Գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը հիշում է, երբ համաձայնեց թարգմանել այս գիրքը, հայկական ու լատվիական իրականությունների տարբերություններն էին. «Մենք էլ ենք եղել հետխորհրդային երկրներից։ Նմանություններ շատ կնա, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են տարբերությունները։ Ես հիշում եմ, որ ինսունականներին մարդկանց վրայից ծխի հոտ էր գալիս, տուն գնալիս մարդիկ իրենց հետ չորացած ճյուղեր էին տանում, որ վառեն։ 

Գրքում երիտասարդների հույզերն ու ապրումներն են, որոնք երաժշտությամբ էին փնտրում իրենց ինքնությունը։ Մեր երիտասարդներն այդ տարիներին ավելի զբաղված էին սովորելով, գոյատևելով. սոցիալական խնդիրները շատ էին։ Մեր երկրի անկախությունը, վերածնունդը հեշտ չէր, դանդաղ էր»։

Յանիս Յոնևսի գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, 19:00, Kond hօuse-ում, մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Տարածել

Ելգավա 94
Ելգավա 94

Յանիս Յոնևս

6800 ֏

Նկարագրություն

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: