Newmag-ը ներկայացնում է The New York Times-ի 21-րդ դարի 20 գրքերից մեկը / Ջոան Դիդիոնի, «Մոգական մտքերի տարին» (թրեյլեր)
11/13/2024

Newmag հրատարակչությունը ներկայացնում է Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին»՝ խորապես անձնական, ցնցող անկեղծությամբ գրված վկայություն սիրո, կորստի և վշտի մասին։ Նյու-յորքյան գրական բոհեմի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դիդիոնը, առաջին անգամ բացում է իր հոգու վերքերը՝ նկարագրելով այրու դառնալու իր փորձառությունը։
The Year of Magical Thinking. սա գրքի անգլերեն վերնագիրն է։ "magical thinking" տերմինը հոգեբանության մեջ օգտագործվող հասկացություն է, որը նկարագրում է մտածողության այն ձևը, երբ մարդը հավատում է, որ իր մտքերը, խոսքերը կամ գործողությունները կարող են ուղղակիորեն ազդել արտաքին իրականության վրա:
Ջոան Դիդիոնն օգտագործում է այս տերմինը՝ նկարագրելու իր հոգեվիճակը կորստից հետո, երբ նա գիտակցաբար հասկանում էր ամուսնու մահը, բայց ենթագիտակցորեն շարունակում էր հավատալ, որ կարող է նրան հետ բերել։
Ամեն ինչ սկսվեց 2003 թվականի դեկտեմբերի 30-ի երեկոն, երբ հանկարծամահ եղավ հեղինակի ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը։ Քառասուն տարվա համատեղ կյանք, գրչակից ընկեր և մեծ սեր՝ ավարտված մեկ ակնթարթում։
Հոգեբանական անհաղթահարելի թվացող իրավիճակից դուրս գալու ու այդ մասին բարձրաձայնելու համար Դիդիոնը գրեց «Մոգական մտքերի տարին» գրքում, որտեղ մանրակրկիտ վերլուծում է իր հոգեվիճակը, իրականությունը մերժելու և նրա հետ բանակցելու փորձերը։ Նա խոսում է իր կպչուն, երբեմն հիվանդագին մտքերի մասին՝ առանց վախենալու, որ կարող է թվալ խոցելի մարդկանց մոտ։ Ու հենց այդ անզուսպ անկեղծությունն է, որ գիրքը դարձրել է այդքան ազդեցիկ ու համամարդկային։
«Մոգական մտքերի տարին» արժանացել է ԱՄՆ գրքի ազգային հեղինակավոր մրցանակին և ներառվել The New York Times-ի 21-րդ դարի լավագույն 20 գրական գործերի ցանկում։ Սա պատահական չէ․ Դիդիոնի գիրքը ոչ միայն անձնական ողբերգության մասին է, այլև ընդհանրական ուղեցույց՝ ինչպես ապրել կորստի ցավի հետ։
Հեղինակը միաժամանակ և՛ ցավեցնում է իր մանրամասներով, և՛ բուժում՝ իր անկեղծությամբ։ Այն օգնում է ընդունել վիշտը և գտնել ուժ՝ շարունակելու առաջ գնալ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է սերը շարունակվում նույնիսկ կորստից հետո, և ինչպես է գրականությունը դառնում փրկության ճանապարհ։
Գիրքը Newmag-ը հրատարակել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկություն աջակցությամբ։ «Մոգական մտքերի տարին» արդեն հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում։

Ջոան Դիդիոն
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորությանուսումնասիրություն:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
