ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Կյանքը Շառլի աչքերով» / Ազնավուրի անտիպ խոհերն ու

«Կյանքը Շառլի աչքերով» / Ազնավուրի անտիպ խոհերն ու խոստովանությունները նկարազարդ անթոլոգիայում (տեսանյութ)

11/14/2024

newmag-y-n

Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիայի «Բարի լույս» ծրագրում։ «Կյանքը Շառլի աչքերով» գրքում Ազնավուրի որդին հավաքել է տարբեր տարիների հարցազրույցները, մտքերը սիրո, հայրենիքի, ընկերության, կյանքի ու մահվան մասին։

«Կյանքը Շառլի աչքերով» գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով: Շանսոնյեի մտքերի նկարազարդ անթոլոգիան հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը. 

«Newmag հրատարակչությունն այս տարիների ընթացքում հրատարկել է Ազնավուրի պոեզիայի, երգերի հատորյակները։ Հետո դրանք մեկ գրքում հավաքվեցին։ Հրատարակեցինք նաև հինգ ինքնակենսագրականները, նովելների ժողովածուն։ Ասում են խոսիր, որ ճանաչենք քեզ։ Այս գրքում Ազնավուրը խոսում է, իր խոսքերն են տարբեր հարցազրույցներից։ Ինքնակենսագրականներով, պոեզիայով ու երգով ենք ճանաչում Ազնավուրին»։

Սամվել Գասպարյանը վստահ է, որ «Կյանքը Շառլի աչքերով» գիրքը շատ ավելի ամբողջական կդարձնում Ազնավուրին ճանաչելը. Ես Ազնավուրից շատ դասեր եմ ստացել իր գրքերը թարգմանելի, հետ շփվելիս։ Վերջին հարցազրույցներից մեկում Ազնավուրին լրագրողները խնդրում են գրել մեկ բառ։ Ես մտածում էի, որ կգրի սեր, բայց նա գրեց՝ աշխատել»։

 

Գրքի խմբագիրը Հասմիկ Առաքելյանն է։ Ըստ նրա նկարազարդ անթոլոգիայում բավականին ուշագրավ հարցազրույցներ են. «Նա շատ հարուստ կյանք է ունեցել։ Գրքում նրա մտքերը ըստ բաժինների են: Հատված կա, որտեղ նա պատմում է, թե ինչպես է զբաղվում գործարարությամբ։ Նա կես կատակ լրգարողներին ասել է, որ ինքը պոետ, արտիստ ու հեղինակ է, բիզնես չի անում։ 

Շատ հետաքրքիր հատված կա, որ Ազնավուրն իրեն Մարիա Կալասի հետ է համեմատում։ Այս գրքում է նաև այն միտքը, որ Ազնավուրն իրեն կոչում է ֆրանսիական շանսսոնի Դոն Կիխոտ։ Գրքում բաժին կա նաև նրա հագուտսի, ոճի մասին։ Նա շատ ոճային էր, սիրում էր գեղեցիկ հագնվել։ Լուսանկարների մեծ մասը համացանցում չեք գտնի։ Շատ ջերմ, տաքուկ ու հետաքրքիր լուսանկարներ կան»։

Գիրքը կազմել է Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Անթոլոգիայի գլխավոր գործընկերը «Ազնավուր» հիմնադրամն է։ Հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման տնօրեն Տաթևիկ Ղազարյանը պատմեց, որ տարբեր լեզուներով բազմաթիվ հարցազրույցներ են ուումնասիրել ու ընտրել են ամենահետաքրքիրները. 

«Ազնավուրը միշտ ասում էր, որ ինքը և ֆրանսիացի է, և հայ, ինչպես կաթով սուրճը, էլ չես կարող դրանք իրարից բաժանել։ Կային ցիտատներ, որ վախենում էինք, թե ինչպես դրանք կհնչեն հայերեն, բայց Սամվել Գասպարյանը փայլուն է թարգմանել։ Որպեսզի հեշտացնենք մեր գործը, բաժանեցինք բաժինների, օրինակ Ազնավուրի արմատները, Հայաստանը, հետո երաժշտությունը, աշխատանքը, ընտանքը։ 

Երբ Ազնավուրն 90-ականներին սկսում է ակտիվ մասնակցել Հայաստանի կյանքին, ասում է, թե ինչ վտանգ են մեզ համար Ադրբեջանն ու Թուրքիան։ Այնպիսի տպավրություն է, որ այդ խոսքերն ասել է հենց հիմա։ Գրքում կգտնեք, թե շանսոնյեն, ինչ մեծ քնքշությամբ է խոսում իր մոր, հայրնեիքի, ընտանիքի մասին։ Ազնավուրը գրել է տասնչորս գիրք, որոնք բոլորը Newmag-ը թարգմանել է։ Կարելի է ասել, որ Ազնավուրին հայերենով ճանաչելու հնարավորությունը մենք ունենք»։

Կարդացեք նաև


Տարածել

Կյանքը Շառլի աչքերով
Կյանքը Շառլի աչքերով

Շառլ Ազնավուր

7800 ֏

Նկարագրություն

Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով:

Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի:

«Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»:

Նիկոլա Ազնավուր