Ֆրանկոֆեստին տեղի կունենա Շանսոնյեի մտքերի նկարազարդ անթոլոգիայի շնորհանդեսը / «Կյանքն ըստ Շառլի» (թրեյլեր)
10/10/2024

Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով:
Շառլ Ազնավուրի մասին խոսելիս «Կյանքը Շառլի աչքերով» գրքի բովանդակության համակարգող Ջեննիֆեր Ռիշարն առանձնացնում է նրա սերն ու սրտացավությունը աշխատանքի նկատմամբ։
«Տարբեր տարիների արխիվներն ուսումնասիրելիս նկատեցի թեմատիկ ուղղություններ, մտքեր, որոնց Շառլ Ազնավուրն անդրադառնում էր տասնամյակներ շարունակ: Ու թեև այդ մտքերը զարգանում էին, միևնույնն է, իր համար առանցքային հարցերի շուրջ նա միշտ շատ հետևողական էր։ Գրքի վրա աշխատելիս ես կրկին անդրադարձա արխիվներին՝ վերհանելու այն հիմնական ուղղություններն ու թեմաները, որոնց շուրջ Ազնավուրը խորհել է տարիներ շարունակ»:
Ըստ Ռիշարի, Շառլ Ազնավուրի հարցազրույցներում հստակ ուրվագծվում է մի թեմա՝ աշխատանքը: Օր ու գիշեր նրա մտքում իր նոտաներն էին, խոսքերն ու պոեզիան: Երբ դիտում ենք նրա համերգը, տպավորություն չունենք, թե այդ ամենը դժվար է տրվում։ Թվում է՝ նրան ամեն ինչ հեշտ էր տրվում.
«Մինչդեռ նա միշտ ընդգծում էր ժամեր շարունակ աշխատելու, բառերը կրկնելու, ճիշտ նոտաները գտնելու անհրաժեշտությունը: Շառլ Ազնավուրից, ով թողել է ստեղծագործական վիթխարի ժառանգություն, որի մեջ կարելի է վերընկղմվել նորից ու նորից և, դեռ շատ երկար»:
Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը. «Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»:
Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի:
Շանսոնյեի մտքերի նկարազարդ անթոլոգիան ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը։ Գրքի բացառիկ գործընկերը «Ակբա Լիզինգն» է, նախագծի հեղինակը՝ «Ազնավուր հիմնադրամը»։
Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ֆրանկոֆեստին, 19:00, Կոնգրես հյուրանոցում։ Ներկա կգտնվի նաև Նիկոլա Ազնավուրը։

Շառլ Ազնավուր
7800 ֏
Նկարագրություն
Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով:
Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի:
«Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»:
Նիկոլա Ազնավուր
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
