ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հոգնած, մոլորված չքնած մայրիկների համար գիրք-դեղատ

Հոգնած, մոլորված չքնած մայրիկների համար գիրք-դեղատոմս Աստղիկ Նադիրյանից (տեսանյութ)

11/11/2024

newmag-y-n

«Նանիկ արա, իմ բալիկ» գիրքը 21-րդ դարի գլխավոր համաճարակներից մեկի՝ անքնությունը հաղթահարելու մասին է։ Մասնագետն օգնում է այս չքնող աշխարհում օգնել երեխային լավ քնել ու երջանիկ, հանգստացած ու քունն առած ծնող լինել։

Աշխարհ, որ չի սիրում քնել, բայց անընդհատ երազում է լավ քնի մասին։ Այսպես է սկսում իր գիրքը Հայաստանում քնի հավաստագրված առաջին մասնագետ Աստղիկ Նադիրյանը. «Այս գիրքը նախ և առաջ գրկում է, հետո օգնում, որ երեխաները հանգիստ քնեն»։

«Նանի'կ արա, ի'մ բալիկի» գրքում հեղինակը նախ կօգնի հասկանալ, թե ինչպիսի ծնողավարման կողմնակից եք, նախընտրում եք ավելի բնական, հանգիստ տարբերակները, օրինակ համատեղ քունը, թե ավելի հակված եք արևմտյան՝ առանձին ու ինքնուրույն քնի տարբերակին։ 

Մասնագետի օգնությամբ կհասկանաք նաև, թե քնի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, որոնք են. երբ է սկսվում խորը քունը, ինչու է երեխան քնից արթնանում լացով ու ինչու է միանգամից արթնանում, երբ փորձում եք նրան պառկեցնել իր անկողնում։

Գիրքն ունի 9 գլուխ, ամեն տեղ քնի գործոններն են, գիտական ուսումնասիրությունները՝ ոչ ակադեմիական, պարզ բառապաշարով, որպեսզի ամեն մի չքնած ու հոգնած մայրիկ կամ հայրիկ, հասկանա ու կիրառի։ Առանձին գլուխներով հեղինակը խոսում է երկու տարիքային մեծ խմբերի՝ մինչև չորս ամսական նորածինների, 5-ից 24 ամսական, 2-ից 6 տարեկանների ու զույգերի կամ առանձնահատուկ զարգացմամբ երեխաների քնի առանձնահատկությունների ու կարգավորման մասին։ 

Ինքնուրույն քնի կողմնակիցների համար գրքում մանրամասն ներկայացված են հինգ դասական մեթոդներ՝ բացառման, միջակայքերի, աստիճանաբար հեռանալու, գրկել-դնելու ու ֆեյդինգի։ Քնի մասնագետն, իհրակե այս ամենը պատմում է թեթև, գեղեցիկ ու պարզ լեզվով։ Չի մոռանում նաև այսպես ասած խանգարող մեթոդների մասին, ինչ անել երբ երեխան հիվանդ է, երբ տեղափոխվել եք նոր միջավայր, ինչպես կազմակերպել գիշերային ու ցերեկային կերակրումները, որպեսզի ոչ թե խանգարեք, այլ օգնեք լավ քնել։

Գրքի հետ կա նաև աշխատանքային ուղեցույց ծնողների համար, որպեսզի կարդալուն զուգահեռ մայրիկը կազմի քնի ծրագիր, պատմի երեխայի վախերի, անհանգստությունների մասին։ Ու որքան էլ հոգնած, մոլորված չքնած մայրիկ լինեք, Աստղիկ Նադիրյանը կսովորեցնի ավելի հեշտ, հանգիստ քնել փորիկներին՝ համբերությամբ, հետևողականությամբ ու իր օգնությամբ։

Կարդացեք նաև

Տարածել

Նանի՛կ արա, իմ բալի՛կ. Ինչպես քնեցնել երեխային
Նանի՛կ արա, իմ բալի՛կ. Ինչպես քնեցնել երեխային

Աստղիկ Նադիրյան

8800 ֏

Նկարագրություն

Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է ձեր երեխան։