ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Աստղիկ Նադիրյանի «Նանի՛կ արա, ի՛մ բալ

Տեղի ունեցավ Աստղիկ Նադիրյանի «Նանի՛կ արա, ի՛մ բալիկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

07/09/2024

newmag հրատարակչության «Երազ» մատենաշարն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրել է «Նանի՛կ արա, ի՛մ բալիկ» գիրքը։


«Նանի'կ արա, ի'մ բալիկի» գրքում ներկայացված են քնին վերաբերող տարբեր գիտական, մասնագիտական ուսումնասիրություններ ու հետազոտություններ։ Քնի փուլերը ու առողջ քնի մասին ամեն ինչ մասնագետը ներկայացրել է պարզ ու հասկանալի լեզվով, որպեսզի ամեն մի գերզբաղված ու հոգնած մայրիկ կարողանա արագ ընթերցել գիրքն ու կիրառել խորհուրդները։ 


«Ծնողի դպրոցի» հիմնադիր, հոգեբան Աննա Վելիցյանն ասում է, որ ծնողները հատկապես առաջին երեխայի ժամանակ շատ են շփոթվում տարբեր խորհուրդներից ու չեն գտնում ոսկե միջինը, որպեսզի երեխան լավ քնի, իրենք էլ կարողանան հանգստանալ. 



«Ծնողավարությունն իրականում արվեստ է, իհարկե, չկան բուհեր, որտեղ դա մեզ կսովորեցնեն։ Կատարյալ ծնողավարությունը միֆ է, երեխաներին էլ պետք չեն նման ծնողներ։ Ծնողների բարկանալն էլ, երեխաների չքնելն էլ նորմալ են։ Բայց կան մասնագետներ, որոնք ուսումնասիրում են քնի վարքը, սովորեցնում են ծնողներին ավելի խաղաղ ընտանիք ունենալ»։


«Ծնողի Դպրոց» գիտակից ծնողավարման դասընթացի մասնակից Մարիամ Մարգարյանն ասում է, որ այս գիրքն իրեն շատ է օգնել։ Մինչև գիրքը կհրատարակվեր, Աստղիկի ինստագրամյան էջում ծանոթացել է նրա խորհուրդներին, կիրառել է դրանք. 


«Առաջին հերթին Աստղիկի գիրքը ծնողների կողքին լինելու, նրանց հոգեպես աջակցելու մասին է։ Գրքում նկարագրված են նաև տարբեր տարիքի քնի օրինաչափությունները, ինչքան պահել երեխային գրկում, ինչպես օգնել, որ երեխան լավ քնի»։ 


 

 «Նանի'կ արա, ի'մ բալիկի» հեղինակ Աստղիկ Նադիրյանը Հայաստանում հավաստագրված քնի առաջին խորհրդատուն է։ Հավաստագիրը ստացել է ամերիկյան հայտնի Family Sleep Institute֊ից։ Աշխատել է Healthy Sleep, Healthy Sleep Habits բեսթսելլերի հեղինակ Մարկ Վայսբլուտի հետ. 


«Քնի մասնագետը ծնողին ուղղորդելու դեր ունի։ «Պիտի»-ներ իմ գրքում չկան, ես բացատրում եմ, թե ինչու օրինակ, երեկոյան շուտ չի ուզում քնել։ Ամենայն հավանականությամբ, ուրեմն երեխան արթնանում է ուշ»։ 




Հեղինակի խոսքով, գրքում ներկայացված է նաև ուղեցույց, որպեսզի ծնողները բոլոր հարցերի պատասխաններն ունենան ձեռքի տակ. 


«newmag֊ի  թիմի հետ քննարկում էինք գիրքը, որոշեցինք, որ լինի նաև ուղեցույց։ Ուղեցույցը գիրքը դարձնում է ծնողինը, սա քնի խորհրդատուի հետ աշխատանքի պես է դառնում, գիրքը դառնում է անհատական, նույնիսկ զբոսնելուց հետը կարող է վերցնել, նշումներ անել։ Այս գիրքը կօգնի գտնել առողջ քուն, առանց սթրեսի»։




Գիրքն արդեն վաճառքում է. կարող եք գնել ինչպես գրաքանութներից, այնպես էլ պատվիրել newmag.am, yeraz.newmag.am կայքերից։


Կարդացեք նաև


Տարածել

Նանի՛կ արա, իմ բալի՛կ. Ինչպես քնեցնել երեխային
Նանի՛կ արա, իմ բալի՛կ. Ինչպես քնեցնել երեխային

Աստղիկ Նադիրյան

8800 ֏

Նկարագրություն

Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է ձեր երեխան։