Գիրք-ճանապարհորդություն տարածության և ժամանակի միջով՝ Փարիզից մինչև սենեգալյան հեռավոր մի գյուղ (տեսանյութ)
11/15/2024

Գրաքննադատները գիրքը կոչել են Գրական խենթ առեղծված, որն ունի պատմողական վարպետության գագաթնակետ։ Այն «Ճանապարհորդություն է տարածության և ժամանակի միջով՝ ժամանակակից Փարիզից մինչև հետպատերազմյան Արգենտինա և սենեգալյան հեռավոր մի գյուղ:
1938 թվական, Փարիզ, «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը մեծ իրարանցում է առաջացնում փարիզյան գրական կյանքում։ Գրողը, որին համամատում են նույնսիկ Արթյուր Ռեմբոյի հետ, գրքի հրատարակումից հետո անհետանում է: Տարիներ հետո՝ մեր օրերում, գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի մոտ: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է ու որոշում է բացահայտել հեղինակի առեղծվածային անհետացումը:
Մոհամեդ Մբուգար Սառ. «Գիրքը կորստի մասին է՝ կորցրած գրքի, կորած հեղինակի: Յուրաքանչյուր կերպար փորձում է բացահայտել, թե ինչի մասին է Կորուսյալ գիրքը, կամ ինչ է նշանակում այն իր համար:
Իմ գրքում մենք չենք կարդում այդ կորած գիրքը, ընդամենը մի քանի նախադասություն է, և անհետանում է: Մենք այն ընթերցում ենք գիրքը կարդացած մարդկանց ապրումների միջոցով: Սա կորցնելու ու գտնելու ուղիղ կապն է»:
«Հիշողության թաքստոցում» գիրքը ինտելեկտուալ դետեկտիվ է, և ինքնաճանաչման ու սիրո պատմություն, բայց նաև՝ ռեպորտաժ, փիլիսոփայական էսսե, ինքնակենսագրական ու նույնիսկ քաղաքական պամֆլետ: Սառի մյուս վեպերի պես։
Մոհամեդ Մբուգար Սառ. «Գրականությունն, իրոք, կարող է ապահով տեղ լինել, բայց գրականությունը նաև քաղաքական դաշտ է: Գոնկուրյան մրցանակ ստանալուց հետո պարզեցի, որ գրականությունը քաղաքական կառուցվածք ունի, և կարող է նույն կերպ ձևափոխել մեր աշխարհը՝ մշակույթների երկխոսության, գեղեցիկ գաղափարների միջոցով»:
Մոհամեդ Մբուգար Սառի վեպը փիլիսոփայական մտորումներ է ստեղծագրության ու կյանքի, Աֆրիկայի ու Արևմուտքի երկրների բարդ հարաբերությունների և ընտրության մասին:
Կարդացեք նաև
- Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Մոհամեդ Մբուգար Սառ
7800 ֏
Նկարագրություն
Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է:
Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
