Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպը (թրեյլեր)
10/07/2024

Newmag-ը ներկայացնում է վեպ, որը ստացել է Ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ Գոնկուրը: Այն համարվել է Սահարյան Աֆիկայի գրական սենսացիա: Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպի շնորհանդեսը տեղի կունենա FrancoFest2-24-ին։
1938 թվական, Փարիզ, «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը մեծ իրարանցում է առաջացնում փարիզյան գրական կյանքում։ գրողը, որին համամատում են նույնսիկ Արթյուր Ռեմբոյի հետ, գրքի հրատարակումից հետո անհետանում է: Տարիներ հետո՝ մեր օրերում, գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի մոտ: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է ու որոշում է բացահայտել հեղինակի առեղծվածային անհետացումը:
«Հիշողության թաքստոցում» գիրքը մի քանի ժանրերի միաձուլում է: Այն ինտելեկտուալ դետեկտիվ է, և ինքնաճանաչման ու սիրո պատմություն, բայց նաև՝ ռեպորտաժ, փիլիսոփայական էսսե, ինքնակենսագրական ու նույնիսկ քաղաքական պամֆլետ: Սառի մյուս վեպերի պես, այս գիրքն էլ փիլիսոփայական մտորումներ է ստեղծագրության ու կյանքի, Աֆրիկայի ու Արևմուտքի երկրների բարդ հարաբերությունների և ընտրության մասին:
Մոհամեդ Մբուգար Սառ. «Գիրքը կորստի մասին է՝ կորցրած գրքի, կորած հեղինակի: Յուրաքանչյուր կերպար փորձում է բացահայտել, թե ինչի մասին է «Կորուսյալ գիրքը», կամ ինչ է նշանակում այն իր համար: Իմ գրքում մենք չենք կարդում այդ կորած գիրքը, ընդամենը մի քանի նախադասություն է, և անհետանում է: Մենք այն ընթերցում ենք գիրքը կարդացած մարդկանց ապրումների միջոցով: Սա կորցնելու ու գտնելու ուղիղ կապն է»:
Մոհամեդ Մբուգար Սառը սենեգալցի հեղինակ է: Ծնվել է Դաքարում, բժշկի ընտանիքում: Ազգությամբ սերեր է: Ավարտել է Սեն Լուի զինվորական դպրոցը: 2009-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Գրականություն ևփիլիսոփայություն է սովորել Փարիզի Հասարակական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցում: Սառը Սահարյան Աֆրիկայի առաջին գրողն է, որը 2021-ին ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Գոնկուրը»։
Այս գիրքը ստեղծագրության ու կյանքի մասին է, նաև Աֆրիկայի ու արևմտյան քաղաքակրթության բարդ հարաբերությունների մասին: Ըստ The New York Times-ի, այն «Ճանապարհորդություն է տարածության և ժամանակի միջով՝ ժամանակակից Փարիզից մինչև հետպատերազմյան Արգենտինա և սենեգալյան հեռավոր մի գյուղ:
«Հիշողության թաքստոցում» գրքի գլխավոր գործընկերը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն է։ Վեպի շնորհանդեսը տեղի կունենա FrancoFest-ին. հոկտեմբերի 12-ին, 13:00, Congress հյուրանոց, Սրահ 1։ Մուտքն ազատ է։ Փառատոնին գիրքը կվաճառվի զեղչով։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Մոհամեդ Մբուգար Սառ
7800 ֏
Նկարագրություն
Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է:
Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
