ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաք

Տեղի ունեցավ Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

10/24/2024

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրեց 2021 թվականին Գոնկուր ֆրանսիական գրական մրցանակին արժանացած Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպը։

Սառն առաջին աֆրիկացի հեղինակն է, որ ստացել է Գոնկուր ֆրանսիական գրական մրցանակը։ Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը հեռուստաշնորհանդեսին նախ շնորհավորեց բոլոր ընթերցասերներին Հայաստանում Գոնկուր Ազգային ժյուրիի ստեղծման համար. «Այն, որ Գոնկուրը եկավ Հայաստան, կարևոր իրադարձություն է։ Newmag֊ի ու Գոնկուրի համագործակցութունը մեծ իրադարձություն է գրական աշխարհում»։

Խոսելով Գոնկուրի արժանացած «Հիշողության թաքստոցում» գրքի մասին՝ թարգամանիչ Սամվել Գասպարյանն ընդգծեց՝ այս գրքի միջոցով իմացանք, որ սենգալցի նման մեծ գրող ու նման մեծ վեպ կա. 

«Ես միանգամից ասեցի, որ Սառը Աֆրիկայի Մարկեսն է։ Շատ հետաքրքիր գիրք է, մեծ գիրք է։ Բոլոր ընթերցողները կարող են իրենց նախասիրությունները գտնել այս գործում, քանի կա և՛ սեր, և՛ սենեգալցի սերեր ժողովրդի սովորությունները, նիստն ու կացը, կա երկրից գնացածի, արմատներից կտրվածի հոգեբանությունը։ Սենգալցիները գնում են Ֆրանսիա, կտրվում են արմատներից, բայց չեն կարողանում մոռանալ իրենց անցյալն ու հայրենիքը, ինչպես մենք՝ հայերս»։

Գիրքը նաև ինքնակենսագրական է։ Այն դուր կգա ամենատարբեր ժանրեր նախընտրող ընթերցողներին, իսկ վեպի թարգմանիչն այն խորհուրդ է տալիս կարդալ նաև գրողներին. «Գիրքն անպայման պետք է կարդան հայ գրողները, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարելի է գրել, կառուցել պատմություն, գրել երկար, շատ երկար նախադասություններ»։ 

Գրքի խմբագիր Աննա Բախշյանը նույնպես կարծում է, որ համաշխարհային գրականություն է մուտք գործել տաղանդավոր երիտասարդ հեղինակ։ Նա Գոնկուր ստացած ամենաերիտասարդ գրողն է. 

«Բավական նշանակալից իրադարձություն է այս գիրքը։ Սառը 31 տարեկանում գրել է այսպիսի խորը, մեծ, բազմաշերտ ստեղծագործություն, որ կարելի է համարել գրական սխրանք։ Սա հեղինակի չորրորդ գիրքն է, նախորդ գործերում անդրադարձել է ջիհադիզմին, գաղութատիրությանը։ Այս գրքում ամփոփված են Սառի բոլոր գաղափարական մտքերը, ասելիքը։ 

Գիրքը ժանրերի խառնուրդ է, որտեղ գրողը վարպետորեն ու շատ համահունչ է դա անում։ Կան նաև ինքնակենսագրական տարրեր, նա ազգությամբ սերեր է, վեպում արծարծված են նաև հեղինակի ինքնության որոնումները»։

Գրքի խմբագիրն անդրադարձավ նաև սյուժեին։ Վեպը 30-ականներին կորած մի հեղինակի մասին է, որին անվանում են սևամորթ Ռեմբո։ Նրան փնտրում է գլխավոր հերոսը. «Տարօրինակ հանգամանքներում կորած գրողի փնտրտուքների շնորհիվ սկսվում է ճամփորդություն, որի ընթացքում խաչվում ու միահյուսվում են տարբեր կերպարներ, պատմություններ, հերոսը վերադառնում է իր արմատներին։ 

Գրքում անդրադարձ կա նաև աֆրիկացի ու եվրոպացի ժողովուրդների կյանքին, գաղութատիրության վերքերին։ Գործը մի քանի գրական ժանրերի խառնուրդ է, այն ինտելեկտուալ դեդեկտիվ է, փիլիսոփայություն, քաղաքական պամֆլետ, մոգական ռեալիզմ ու պոստմոդեռնիզմ։ Վեպն ավարտելուց հետո երկար ժամանակ ընթերցողը կմնա տպավորությունների տակ ու կխորհի։ Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» վեպը պատրաստված, ինտելեկտուալ ընթերցողի համար է»։

Գիրքը հասանելի է newmag.am կայքում և բոլոր գրախանութներում։

Կարդացեք նաև

Տարածել

Հիշողության թաքստոցում
Հիշողության թաքստոցում

Մոհամեդ Մբուգար Սառ

7800 ֏

Նկարագրություն

Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է: 

Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում: