11 խորհուրդ, թե ինչպես մինչև աշխատավարձ ստանալը շաբաթն անցկացնել առանց գումարի
Սահմանել բյուջե
Գումար գրեթե չի մնացել, բայց դրանք կարող են ավելի շատ լինել, քան թվում Է: Ստուգեք մակերեսները, որի վրա սովորաբար տարածում եք գրպանի պարունակությունը, ստուգեք պայուսակները: Մի խոսքով, մտածեք՝ որտեղ կարող եք գումար թողնել՝ հարմար ժամանակի համար: Այդ ժամանակ 300 ռուբլին ձեզ համար մանրուք կարող է լինել, բայց հիմա այն կարող է ամբողջ շաբաթվա ընթրիքի գումար դառնալ: Հավաքած գումարը ծախսեք առավել անհրաժեշտ բաների վրա՝ սննդի կամ ճանապարհորդության վրա:
Հավաքած գումարը ծախսեք առավել անհրաժեշտ բաների վրա՝ սննդի կամ ճանապարհորդության վրա:
Օպտիմալացնել տրանսպորտային ծախսերը
Տրանսպորտային ծախսերը այնքան էլ հեշտ չէ կրճատել: Մեկ է, պետք է գնալ աշխատանքի: Հակառակ դեպքում, շաբաթը աշխատավարձից առաջ անորոշ ժամկետով կարող է ձգվել: Ծախսերի օպտիմալացման մի քանի եղանակներ կան․
Եթե աշխատավայրը տնից 5 կմ-ից պակաս է, ջերմաստիճանը 30-ից ցածր չէ, կարելի է տրանսպորտից ամբողջովին հրաժարվել: Այս հեռավորությունը կարելի է հաղթահարել թեթև քայլերով, այն մեկ ժամից էլ պակաս ժամանակ կխլի: Եվ զբոսանքը թարմ օդում կբերի ոչ միայն տնտեսում, այլև կնպաստի առողջությանը:
Եթե Դուք մեքենա եք վարում, մտածեք, որ մեկ շաբաթվա ընթացքում արժե օգտվել հանրային տրանսպորտից: Նույնիսկ, եթե ծախսերը առաջին հայացքից գրեթե հավասար են, դիտարկեք լրացուցիչ ռիսկերը: Մեքենան, օրինակ, հնարավոր է էվակուացնեն, և այն դուրս հանելու, վերցնելու համար գումար է պետք, որը չունեք:
Եթե Ձեր հարևանությամբ կոլեգաներից մեկն է ապրում, կարելի է խնդրել նրան, որպեսզի նա Ձեզ տեղափոխի:
Եթե Ձեր հարևանությամբ կոլեգաներից մեկն է ապրում, կարելի է խնդրել նրան, որպեսզի նա Ձեզ տեղափոխի: Դրա համար կարևոր է լինել կարգապահ, չուշանալ, և չշեղվել ճանապարհից: Թե չէ, հնարավոր է նորից վերադարձ առաջին և երկրորդ կետերին:
Կարդացեք նաև․
- Ինչպե՞ս են մեզ խաբում սուպերմարկետները. 10 հնարք, որոնք պետք է իմանաք
- Արդարացված և մտածված. ինչպե՞ս խնդրել աշխատավարձի բարձրացում
- Լավ վարձատրվող աշխատանքից բացի ընտրեք լավ ղեկավարի. ահա, թե ինչպես
Կրեդիտ քարտ թողարկել
Եթե ընդհանրապես գումար չի մնացել, կարելի է կրեդիտ քարտ թողարկել երկարատև անտոկոս ժամանակահատվածով, քանի որ այն երկար ժամանակ չի խլի: Այստեղ մեկ նրբություն կա: Վարկային քարտով պետք է փոքր գումար վերցնեք կենսական ծախսերի համար: Աշխատավարձից հետո պետք է վճարել պարտքը, և մոռանալ քարտի մասին, մինչև հաջորդ դժվարին իրավիճակի մեջ հայտնվելը: Վարկային քարտից անընդհատ գումար հանելով՝ ռիսկի եք գնում, որի համար լուծման տարբերակ չեք գտնի:
Վարկային քարտից անընդհատ գումար հանելով՝ ռիսկի եք գնում, որի համար լուծման տարբերակ չեք գտնի:
Արդյունքը
Այս խորհուրդները նրանց համար են, ովքեր երբեմն հայտնվում են դժվարին ֆինանսական իրավիճակում, ում աշխատավարձի վճարման օրը երկարաձգվել է կամ տեղի է ունեցել արտակարգ դեպք: Եթե ամսվա մեջ ստիպված եք մեկ շաբաթ առանց գումարի մնալ, հարկ է լուծել այդ խնդիրը այլ ճանապարհով:
Կազմեք Ձեր բյուջեն, որպեսզի բոլոր ծախսերը պլանավորեք և ամբողջ գումարը անմիջապես չծախսեք այն ստանալուց հետո, կամ մտածեք՝ ինչպես կարելի է ավելացնել եկամուտները:
Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: