Գրքի սրտում՝ էջերի արանքում
Այն կգտնեք էջերի մեջ: Այն միանգամից կհուշի ճիշտ տեղը: Այն կարող է լինել նաև լավագույն հուշանվեր: Գրքի անբաժան մասնիկը՝ էջանշանը, մոռացկոտության դեմ պայքարելու ամենալավ միջոցն է: Գրքերի դեպքում կարող եք վստահ լինել. Ձեր փոխարեն էջանշանն է հիշելու: Առանց գիրքը փչացնելու և առանց ժամանակ կորցնելու՝ էջանշանն ուղղորդում է դեպի ճիշտ էջ: Որքան էլ կլանված լինեք գրքով, մի պահ դադար եք վերցնելու, չէ՞: Հենց այդ ժամանակ չմոռանաք էջանշանի մասին:
Պատմություն
Էջանշանների մասին ամենահին հիշատակումը թվագրվում է 1584 թվականով: Այդ ժամանակ թագավորական գրագիր Քրիստոֆեր Բարքերը Էլիզաբետ I-ին մետաքսե էջանշան նվիրեց: Հետո էջանշանները տարածում գտան: 18-19-րդ դարերում նեղ մետաքսե ժապավեններն ամենասիրելի էջանշաններն էին: Դրանք ամրացնում էին գրքի կազմին և էջից մի փոքր երկար թողնում: Բայց սա կարող էր անհարմարություն ստեղծել՝ փչացնելով գիրքը: Այդ իսկ պատճառով մարդիկ ստեղծեցին շարժական էջանշանները: 1850-ականներին առաջինը անգամ հայտնվեցին մետաքսե կամ ասեղնագործ էջադիրները:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)