ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Անյես Մարտեն-Լյուգան. «Մեծ ուրախություն և հպարտութ

Անյես Մարտեն-Լյուգան. «Մեծ ուրախություն և հպարտություն եմ ապրում, որ իմ գրքերը հասել են հայ ընթերցողին» (տեսանյութ)

11/21/2024

newmag-y-n

Կլինիկական հոգեբանը եվրոպական ժամանակակից գրականության աստղերից դարձավ «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպով, որը ապրելու հույս ու լույս տվեց վիշտը հաղթահարողներին, և հենց այդ գրքով էլ եղավ նրա ու հայ ընթերցողի առաջին ծանոթությունը:

«Թելից կախված երջանկություն» այսպես է կոչվում է Ֆրասնիայի ամենաէմոցիոնալ գրողի` Անյես Մարտեն-Լյուգանի գիրքը, որը հայերեն է թարգմանվել: Անյեսը կյանքի գույները կորցրած, հոգով մեռած, դառնացած Իրիսին նորաձևության հանդեպ ունեցած իր կրքի շնորհիվ կարողանում է նոր կյանք պարգևել: 

«Ամեն ինչ սկսվեց իմ վեպի հայերենի թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի ինստագրամյան գրառումից։ Տեսա և ասացի` wow: Զգացմունքների հեղեղ ինձ մոտ առաջացավ. վեպս շարունակում է ճամփորդել: 

Մեծ ուրախություն և հպարտություն եմ ապրում տեսնելով, որ իմ գրքերը նաև հայ ընթերցողին են հասել: Շատ տպավորիչ է նաև շփվել իմ թարգմանչի հետ, քանի որ իմ հերոսների հետ նա ժամեր է անցկացրել և նրա շնորհիվ են, որ մտքերս փոխանցվում են հայ ընթերցողին»:

Ինչպես «Երջանիկները ընթերցում են և սրճում» գրքում, այստեղ ևս Անյեսը շարունակում է վերծանել մարդկային հույզերն ու ապրումները` դիպչելով ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին: Նուրբ ու զգայուն սյուժեներով ու երկխոսություններով նրա հերոսներն անմիջապես հարազատ են դառնում ընթերցողին: 

 

«Կարծում եմ` շատ աշխատանքն ու ինքդ քո հետ անկեղծ լինելը, իմ գրչին հավատարիմ լինելն են ինձ հաջողություն բերում: Գրում եմ այն, ինչ կա իմ ներսում: Արդեն ամեն տարի մի նոր վեպ եմ հրատարակում, և ամեն անգամ էլ ավելի եմ ներթափանցում մարդկային հոգեբանության խորքերը, նորովի եմ բացահայտում: 

Այդպես փորձում եմ նախ էլ ավելի լավ հասկանալ մարդ արարածի էությունը և ինքս ինձ: Կարծում եմ` հենց սա է, որ գրավում է ընթերցողին: Անչափ ուրախ եմ, որ «Թելից կախված երջանկությունը» ևս հայերեն է թարգմանվել: Շնորհակալ եմ Newmag-ին»:

Ֆրանսիա, փարիզյան բարձր նորաձևություն և մի երիտասարդ կին, որն իր մասնագիտական կրքի, ցանկությունների և իրական երջանկության համար կռիվ է տալիս: Անյես Մարտեն-Լյուգանը հրավիրում է նոր ճամփորդության իր հերոսուհու հետ, որն ապացուցում է` երբեք ուշ չէ սեփական կյանքը փոխել ու ռիսկի դիմելով գնալ հոսանքին հակառակ:

Կարդացեք նաև

Տարածել

Թելից կախված երջանկություն
Թելից կախված երջանկություն

Անյես Մարտեն-Լյուգան

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը: 

Իրիսը դիզայների տաղանդ ունի, սակայն ծնողները ստիպել են այլ մասնագիտություն ընտրել։ Ձանձրալիաշխատանք բանկում և անտարբեր ամուսին. սա նրա ամբողջ կյանքն է, որը միապաղաղ հոսում է գավառականքաղաքում: Երեսունմեկ տարեկանում Այրիսը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, մեկնում է Փարիզ, որբացահայտի նորաձևության աշխարհը և դառնա դիզայներ։ Նա հայտնվում է տարօրինակ ստուդիայում, որըղեկավարում է խորհրդավոր և ազդեցիկ գեղեցկուհի Մարթան: Իրադարձություններն անսպասելի ու հուզիչ ընթացք ենստանում։ 

Այս վեպն իր ինքնությունը փնտրող կնոջ դիմանկար է: Ընթերցողը հերոսուհու հետ անցնում է դեպի երջանկություն տանող ինքնակայացման ճանապարհով, որից շեղվելն անհնար է:


Երջանիկները ընթերցում են եւ սրճում
Երջանիկները ընթերցում են եւ սրճում

Անյես Մարտեն-Լյուգան

5800 ֏

Նկարագրություն

Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և  5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: